Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կենտրոնական բանկի հարգելի նախագահ,

գործադիր իշխանության, բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

մեր տնտեսությունը շատ ծանր ժամանակներ է վերապրել, հույս ունեմ՝ արդեն այդպես կարող ենք ասել, որովհետև 2020 թվականից վրա հասավ կորոնավիրուսի համավարակը, ինչը ֆինանսատնտեսական համակարգին ուժեղ հարված էր, որից հետո եկավ երկրորդ հարվածը՝ պատերազմի տեսքով, այնուհետև եկավ երրորդ հարվածը՝ ներքաղաքական ճգնաժամը: Պիտի արձանագրենք, որ այս ողջ ընթացքում ՀՀ բանկային համակարգը, որը նախկինում էլ լուրջ փորձությունների կարողացել էր դիմակայել, այս փորձությունը նույնպես հաջողությամբ անցավ, և սա չափազանց կարևոր է ոչ միան տնտեսական, այլև քաղաքական ու հոգեբանական կայունության համար:

Կարծում եմ՝ այս առումով պետք է մեր գնահատանքի խոսքն ասենք Հայաստանի բանկային համակարգին, Կենտրոնական բանկին՝ այս դժվար ժամանակներում վարած քաղաքականության համար: Ի վերջո, պատերազմից և կորոնավիրուսից հետո դիմակայության մեծ ռեսուրս էր պետք ունենալ, լուրջ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի հնարավոր լիներ պահել այն կայուն իրավիճակը, որն ունենք: Մանավանդ, հաշվի առնելով հաջորդ մարտահրավերը, որն արդեն եկավ կորոնավիրուսի համավարկից հետո, գլոբալ մարտահրավերը՝ գնաճը, մինչ այսօր շարունակում է ծավալվել աշխարհում:

Ի տարբերություն այլ երկրների բանկային համակարգերի, մեր բանկային համակարգն, ըստ էության կրկնակի, եռակի հարվածների միջով անցավ: Կարևոր է արձանագրել, որ կառավարության համար էլ բանկային համակարգը ոչ միայն շատ կարևոր գործընկեր է, այլև ինդիկատոր, որովհետև ժամանակակից տնտեսությունները և առավել ևս բանկային համակարգը տրամադրությունների արտահայտող են, ու շատ դեպքերում կառավարության համար հենց սա է ուղենիշ հանդիսանում քաղաքականություններ մշակելու և ներդնելու համար:

Կարծում եմ՝ երկխոսությունը, որը կա կառավարության և ԿԲ-ի միջև, շատ կարևոր է մեր ապագա ռազմավարությունները մշակելու և ներդնելու առումով: Այո, նաև պետք է ընդունել և խոստովանել, որ ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ շատ դեպքերում բանկային համակարգի շուրջ փորձ է արվում որոշակի նեգատիվ տրամադրություններ ստեղծել, որովհետև պարզ է, որ մարդիկ միշտ հաճույքով են փող վերցնում, բայց վերադարձնելը միշտ չէ, որ հաճելի գործընթաց է, առավել ևս՝ պայմանավորված տոկոսներով:

Վերջերս առիթ ունեցա մի քննարկման ժամանակ ասել, խոսք էր գնում բանկային համակարգերի մասին: Ըստ էության, ժամանակակից աշխարհը բանկերի ստեղծած աշխարհն է, և սա պետք է արձանագրել իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: Ժամանակակից քաղաքակրթությունը բնորոշող բազմաթիվ նախագծեր կան, որոնք հսկայական քայլերով աճում են, զարգանում, փոխում աշխարհը: Պետք է արձանագրել, որ այդ մեգանախագծերն աշխարհում չեն կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենար բանկային համակարգը:

Այսպիսի էֆեկտներ մենք Հայաստանում էլ ենք տեսել, բայց հույս ունեմ, որ կկարողանանք քաղաքական, տնտեսական, ֆինանսական համակարգերի համագործակցության այնպիսի օրակարգ իրականացնել, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող երկիր: Այս առումով, կարևորում եմ կառավարության որդեգրած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը, որը, պիտի ասեմ, որ ճշգրտվում է տնտեսությունից և բանկային համակարգից եկած ազդակներով, որոնք հաճախ չեն արտահայտվում որպես տեքստեր, բայց արտահայտվում են որպես թվեր, թվային ցուցանակներ, վիճակագրական տվյալներ: Այս համատեքստում, ուզում եմ հույս ունենալ, որ կառավարության կողմից վարվող մեր քաղաքականությունների կապը ֆինանսատնտեսական համակարգի հետ ավելի օրգանական կլինի, որովհետև այդ համակարգն այն ամենազգայուն ինդիկատորն է, որ ամենավաղն է զգում ռիսկերը և ամենավաղը տեսնում հնարավորությունները, ինչը կառավարությանն օգնում է լինել ավելի օպերատիվ:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին երկու տարվա ընթացքում ցուցաբերած դիմակայության համար: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր պետական, ազգային մակարդակով կկարողանանք ի վերջո գոյատևելու, ժամանակ ձգելու, կամ կարճ փուլերով մտածելու այս իրավիճակը հաղթահարել և դուրս գալ երկարատև, կայուն և խաղաղ ռազմավարական զարգացման դարաշրջան: Այս առումով, իհարկե, բանկային համակարգի դերը չափազանց դժվար է գերագնահատել: Կրկնում եմ, Կենտրոնական բանկը, բանկային համակարգը կառավարության համար էական և առանցքային նշանակություն ունեցող գործընկերներ են:

Նաև կորոնավիրուսի համավարակի, հետպատերազմական իրավիճակի խնդիրների հաղթահարման առումով մենք շատ սերտ գործընկերության և համագործակցության մեջ ենք եղել, և ես բարձր եմ գնահատում այդ գործընկերությունը:

Շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին գալիք Նոր տարին և հույս ունենք, որ 2022-ին իսկապես հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում բոլորովին նոր տրամադրություններ ձևավորել, որոնք կերևան տոկոսադրույքների նվազման, գների, փոխարժեքների կայունության և ներդնելու, աշխատելու, ծախսելու ավելի ընդլայնված տրամադրությունների ձևով: Կառավարությունն, իհարկե, տրամադրված է ծախսել, ներդնել և առավելագույնս սեփական օրինակով ցույց տալ այդ ռազմավարական հեռանկարը: Բայց միևնույն է, մասնավոր հատվածը, բանկային համակարգն այս առումով շատ կարևոր թիմակից է, որպեսզի այդ թիմային խաղը և գործընթացը բոլորիս մոտ ստացվի»:

Տպել
1726 դիտում

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած