Օվսաննա Հովսեփյանը դադարեցնում է Երևանի ավագանու կազմում իր աշխատանքը

Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու կազմից դուրս գալու մասին՝ հավելելով, որ այդպիսով ավարտված է համարելու իր առաքելությունն ու աշխատանքը Երևանի ավագանիում, այդ էջը համարում է փակված:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, չեմ կարդացել, լուրերին չեմ հետևել, եղել եմ քաղաքականության նկատմամբ բացարձակ անտարբեր քաղաքացի։ Բայց երբ հեղափոխությունից հետո ինձ առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ, միացա որպես անկուսակցական, որ թափառող կենդանիների ոլորտի տարիների իմ գիտելիքների ու փորձի շրջանակներում օգուտ տամ իմ քաղաքին։

Երկար տարիներ իմ բոլոր հարցազրույցներում միշտ ասել եմ, որ թափառող կենդանիներով զբաղվող համայնքային հիմնարկ է պետք, ոչ թե տարին մեկ տենդեր շահող մասնավոր կազմակերպություն։ Ու ուրախ եմ, որ նման կառույցի ստեղծման գործում ունեցա իմ համեստ ներդրումը։

Շնորհակալ եմ Հայկ Մարությանին, որ քաղաքապետ դառնալուն պես հայտարարեց, որ սպանդի արատավոր պրակտիկան այսուհետ անցյալում է։ Ասեց ու արեց:

Քանի որ ունեմ շատ խորը անհամաձայնություն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ, նպատակահարմար եմ գտնում դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին՝ «մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր անկախ ավագանու անդամ»։ Բայց այդպես չեմ անի, քանի որ «քաղաքականություն-քաղաքականություն» խաղալու հավես չունեմ։ Ես ափսոսում եմ այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի «դեմ» պայքարի վրա։ Ավելի լավ է այն օգտագործեմ հանուն ինչ-որ բան անելու, քանի որ դեռ այնքան լավ գաղափարներ ունեմ իրականացնելու։

Որպես ավագանու անդամ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված։

Հ.Գ. Նշեմ, որ վերջում աշխատում էի այն բանի վրա, որ ՀՈԱԿ-ում լեշմանիան ստուգվի ոչ թե մեկ թեստով, այլ լաբորատոր մեթոդով ու կանգնել էինք նրա վրա, որ քաղաքապետի կողմից համաձայնությունը կար ու նախահաշիվը կազմելիս արդեն դա նույնպես պետք է քննարկվեր ու ներառվեր։ Հուսամ՝ դա անպայման կիրականացվի, քանի որ միայն 1 թեստի հիման վրա կենդանու քնեցումը անթույլատրելի է»։

Տպել
1492 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է