Ինչ անում է իշխող ուժը, բնական է, ընթացք է, որից նեղանալ պետք չէ. Բաբայանը՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել է Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը, որը կքննարկվի դեկտեմբերի 22-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստի ժամանակ:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռեժիսոր, Երեւանի պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, նախորդ շաբաթվանից ակտիվ քննարկվում է Երեւանի քաղաքապետի շուրջ ստեղծված իրավիճակը: Ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները, որոնք պատրաստվում են անվստահություն հայտնել Մարությանին, ներկայացրել են մի շարք պատճառներ՝ հիմքում դնելով Երեւանի ավագանու անդամներ եւ քաղաքապետ կապի բոլորովին խզումը, որն էլ, նրանց կարծիքով, անհամատեղելի է դարձնում քաղաքային իշխանության արդյունավետ աշխատանքը: Ինչ եք կարծում՝ քաղաքապետի եւ ավագանու անդամների խզված հարաբերությունները կարո՞ղ են պատճառ դառնալ քաղաքի կառավարման ճգնաժամի:

- Կարծում եմ՝ մենք քաղաքական ճգնաժամի հետ գործ չունենք, բայց մտածելու շատ բան ունենք, ինչը կապված է վերջին ՏԻՄ ընտրությունների հետ: Եթե մենք լուրջ վերլուծենք մեր հասարակության վերաբերմունքը ՏԻՄ ընտրություններին, ապա պիտի հասկանանք, որ մեզ մոտ այդ ընտրությունները բացարձակապես չեն քաղաքականացվում: Հանրությունը շատ անտարբեր է, թե որ կուսակցությունից է ներկայացուցիչը, կամ ով է հաղթում. սա հետագայում պիտի հաշվի առնել: Շատ ճիշտ կլինի, որ համակարգը փոխվի, կուսակցական ցուցակներով չընտրվեն ավագանու անդամները: Սա հասարակական գործունեություն է, չվարձատրվող: Բազմաթիվ լավ մարդիկ, Երեւանին նվիրյալ մասնագետներ կան, որոնք հաստատ շատ օգտակար կլինեին Երեւանի քաղաքապետարանում, բայց քանի որ չեն ուզում մտնել որեւէ կուսակցության մեջ, նրանք այդ ավագանու կազմից դուրս են մնում: Քաղաքապետ-ավագանի աշխատանքի եւ համագործակցության մասին ես չեմ կարող գնահատական տալ, դա իրենք պիտի ասեն: Ամեն դեպքում, այս գործընթացներից էլ մեծ ողբերգություն պետք չէ սարքել:

- Նկատի ունեք այն, որ Հայկ Մարությանն ուզում է զբաղեցնել քաղաքական պաշտոն, բայց չզբաղվե՞լ քաղաքականությամբ:

- Կա մի պարզ ճշմարտություն, եթե դու մտնում ես քաղաքականություն որեւէ կուսակցության միջոցով, առավել եւս՝ դառնում տվյալ կուսակցության անդամ, ապա պիտի հստակ հասկանաս, որ մտնում ես մեծ պատասխանատվության տակ, միեւնույն ժամանակ որոշակի սահմանափակումների մեջ ես հայտնվում: Այն, ինչ այսօր անում է իշխող ուժը, բնական է, սա մի ընթացք է, որից նեղանալ պետք չէ: Իմ օրինակով կասեմ՝ երեւի վերջին 20 տարվա ընթացքում այդպիսի կուսակցություն չեղավ, որ ինձ չառաջարկեր իրենց անդամակցել՝ պատգամավորության մանդատի կամ ավագանու անդամ լինելու համար: Ես բոլորին մերժել եմ, ոչ թե նրա համար, որ չեմ համակրել տվյալ կուսակցությանը, այլ որովհետեւ համարել եմ, որ դա սահմանափակելու է իմ ազատությունը:

- Պատերազմից հետո՝ շուրջ մեկ տարի է՝ քաղաքապետը չի մասնակցում համապետական նշանակության միջոցառումներին: Ըստ Ձեզ՝ պետական գործչի պարագայում սա արդյո՞ք արդարացված մոտեցում է:

- Պիտի նշեմ, որ նույնիսկ, եթե քաղաքապետը լիներ ընդդիմադիր կուսակցությունից, (շատ երկրներում քաղաքապետն իշխող կուսակցության անդամ չէ, եւ դա նորմալ է), կան որոշակի նորմեր, որ պարտավոր է պահել: Ինչպես պաշտոնյային հատուկ դրեսկոդն ու կեցվածքն է, այդպես էլ քաղաքական գործունեություն ծավալող անձանց վարքը պիտի լինի: Պաշտոնյաները կարող են լինել շատ վատ անձնական հարաբերություններում, բայց մենք պիտի դրա մասին չիմանանք, մենք պետք է տեսնենք պետության ամուր դեմք, իսկ տվյալ պարագայում պետության դեմքն իրենք են: Պետության ամրության գրավականն այն է, որ միեւնույն քաղաքական տեսակետ չունեցող պաշտոնատար անձինք հարգում են միմյանց տեսակետները, գործում են ի շահ պետության եւ վարում այնպես, ինչպես պահանջում է քաղաքակրթություն ունեցող պետությունը:

- Պարոն Բաբայան, քաղաքապետն արված աշխատանքները ներկայացնելիս պարտադիր ընդգծում է, որ դրանք արվել են քաղաքի միջոցներով, այսինքն՝ դրանով ցույց տալով, որ իր աշխատանքն է: Իշխող ուժի անդամներն էլ ասում են, որ քաղաքապետի այդ քայլը միտում ունի ստվերելու այն օժանդակությունը, որը Երեւան քաղաքին ցուցաբերում է ՀՀ կառավարությունը: 

- Սա մի պետություն է, սա մի քաղաք է: Եթե լավ գործ է արվում, դա բոլորիս է վերաբերում, եթե վատ է գնում, բոլորս ենք մեղավոր: Երկրում չի կարող լինել օտարի մոտեցում, որը ցավոք, այսօր շատ-շատ է: Մարդիկ կան, որ նույնիսկ ուրախանում են անհաջողությունների վրա եւ, հակառակը, տխրում հաջողություններից: «Մանկական Եվրատեսիլ»-ը վառ օրինակ էր. մեր ներկայացուցիչը՝ 14 տարեկան երեխան, հաջողության է հասել, փոխանակ ուրախանան, ոգեշնչեն, անհարկի մեկնաբանություններ են անում: Վերցնել ու վերագրել, թե սա ես արեցի, դու արեցիր, կներեք շատ գավառական մոտեցում է:

- Որոշները պնդում են, որ քաղաքապետի փոփոխությունը կարող է քաղաքի կառավարման գործում առաջացնել ճգնաժամ: Դուք ունե՞ք նման մտահոգություն:

- Կարծում եմ՝ լավ կառավարումն այն է, որ քեզնից հետո ճգնաժամ չի առաջանում: Մենք պետք է այնպիսի մեխանիզմներ, կառավարման մոդելներ ստեղծենք, որ անհատից շատ բան կախված չլինի, իսկ նրա հեռանալուց հետո որեւէ պարագայում ճգնաժամ չառաջանա: Մենք շատ ենք անհատականացնում մեր համընդհանուր խնդիրները եւ, ցավոք սրտի, անձնականացնում ամեն ինչ: Բայց եկեք չմոռանանք մի պարզ ճշմարտության մասին՝ անփոխարինելի մարդիկ չկան: Ինչքան սահուն ես հանձնում իշխանությունը, (ոչ թե սթրեսներով, որին մենք սովոր ենք), այդքան դա խոսում է այն մասին, որ կարողացել ես ստեղծել կառավարման ճիշտ մոդել: Պաշտոնյան հաջողակ է, եթե նա կարողանում է որոշակի ժամկետում իր կառավարած կառույցը դարձնել այնպիսին, որ այն ինքնաբերաբար ու համակարգված աշխատի, մեկ անձից կախված չլինի:

Տպել
1625 դիտում

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին