Կազմակերպիչները պետք է երեխաներին պաշտպանեն քաղաքական ճնշումներից. Հայաստանի անունը եվրոպական լրատվականների էջերում է

Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց եվրոպական ամենամյա գունեղ երաժշտական շոուներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ը:

Հանդիսատեսի առցանց քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից կազմված ձայների համամասնությամբ հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենան:

Թեպետ շարունակ նշվում է մրցույթի՝ քաղաքական երանգ ունենալու մասին, ինչի մասին նաև տարիներ շարունակ վկայում են քվեարկության արդյունքները՝ ըստ երկրների ժյուրիի անդամների, այնուամենայնիվ, մրցույթում արդեն մի քանի տարի է՝ որոշիչ դեր է ունենում հանդիսատեսի քվեարկությունը:

Այդպես եղավ նաև այս տարի: Հենց եվրոպացի հանդիսատեսի համակրանքի և քվեարկության շնորհիվ էլ հայ պատվիրակն իր «Քամի-քամի» երգով դարձավ մրցույթի առաջատարն ու հաղթանակը բերեց Հայաստան:

Մրցույթում հաղթելը նաև հերթական անգամ Հայաստանի անունը մեջբերեց միջազգային ամենահեղինակավոր լրատվականների էջերում: Հայաստանի հաղթանակին նախ անդարադարձան Եվրոպայի տարածքում գտնվող բոլոր պետական և հանրային հեռուստաընկերությունները, որոնք ունեն Եվրատեսիլի մրցույթները հեռարձակելու թույլտվություն: Դրանք սովորաբար ամենամեծ դիտելիություն ունեցող հեռուստաընկերություններն են: Բացի այդ, Հայաստանի անունը տեղադրվեց եվրոպական տարածքում առկա բոլոր հեղինակավոր աստղային կայքերում, միջազգային լրատվականների առաջին տողերին ու էջերում:

Որոշ լրատվականներ գրում են, որ 2020 թվականի պատերազմի ողբերգական հետևանքներից հետո Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ են հաղթանակները, ինչը վերջին շաբաթներին ապահովում էին հայ մարզիկները, իսկ հանրագումարը եղավ 14-ամյա Մալենայի մեծ հաղթանակը մեծ բեմում:

Եվրատեսիլի պաշտոնական կայքում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչ Մալենան հաղթող է ճանաչվել բոլոր 19 մրցող երկրների ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում: Հինգերորդ անգամ ամբողջ աշխարհից հեռուստադիտողները կարող էին նաև քվեարկել իրենց սիրելի երգերի համար երկու պատուհանում՝ առցանց քվեարկություն էր շոուից առաջ, որտեղ քվեարկությունը հիմնված էր փորձի հատվածների վրա, և առցանց քվեարկություն էր շոուի ընթացքում, որտեղ հեռուստադիտողները կարող էին քվեարկել մասնակիցների նկարներով:

Ազգային ժյուրիները և առցանց քվեարկությունը որոշեցին ամբողջական արդյունքը՝ 50-50 հարաբերակցությամբ:

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անցկացվում էր «Երևակայիր» կարգախոսի ներքո, շոուն ուղիղ հեռարձակվում էր Փարիզի La Seine Musicale-ից:

Ըստ կազմակերպիչների՝ միտքը վերցվել է մրցույթի անցած տարվա հաղթող Վալենտինա Տրոնելից, որը կատարել է «Ես ներկայացնում եմ ինձ» երգը։ Բացի այդ, նախատեսվում էր ընդգծել նախաամանորյա տրամադրությունը։

Մրցույթի տարբերանշանը տոնածառ էր, որը ոճավորված էր որպես Փարիզի գլխավոր խորհրդանիշ՝ Էյֆելյան աշտարակ։  Այսպիսով՝ կազմակերպիչներն ընդգծել են մրցույթի բացառապես մշակութային ու մանկական համատեքստը:

«Մանկական Եվրատեսիլ»-ի ձևաչափը հիմնականում նման է Եվրատեսիլի ձևաչափին, սակայն այն որոշ չափով տարբերվում է: Օրինակ՝ դուք կարող եք քվեարկել ձեր սեփական երկրի ներկայացուցիչների օգտին: Մանկական այս շոուն սովորաբար անցնում է առանց անակնկալների ու կուլիսային սկանդալների։ Սակայն դա չի դարձնում շոուն պակաս գունեղ ու հետաքրքիր։ Երաժշտական ժանրերից հեռուստադիտողները կգտնեն փոփի տարբեր տարբերակներ, մի քիչ ռոք և  հիփ-հոփ: Մրցույթում երգը պետք է լինի 3 րոպեից ոչ ավելի, երգը պարտադիր պետք է ունենա հատված հայրենի լեզվով, բեմում մասնակիցները կարող են ներկայանալ առավելագույնը 6 հոգով:

Լրատվականները նշում են, որ կազմակերպիչների հիմնական խնդիրը ոչ միայն մեծ շոու կազմակերպելն է, այլև երեխաներին ցանկացած ճնշումներից պաշտպանելը, այդ թվում՝ քաղաքական։ Ցանկացած քաղաքական հայտարարության կամ որևէ մասնակցի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով խտրական երանգի դեպքում մասնակից երկիրը կարող է որակազրկվել, նկատողություն կամ պատիժ ստանալ:

Նույն կանոնը գործում է նաև հեռարձակման իրավունք ունեցող լրատվամիջոցների դեպքում:

Երիտասարդ մասնակիցների համար արվում է ամեն բան՝ միայն մրցույթի վրա կենտրոնանալու համար, քաղաքում կազմակերպվում է հատուկ ժամանցային ծրագիր, որտեղ տեղի է ունենում երաժշտական ստուգատեսը։ Բացի այդ, «Մանկական Եվրատեսիլ»-ում ավելի քիչ պաշտոնական միջոցառումներ են լինում, քան մեծերի մրցույթում, երբ ամեն օր լինում են ասուլիսներ, պրոմո հյուրախաղեր, հավելյալ ելույթներ։

Կազմակերպիչները վաղուց թույլատրել են նախապես ձայնագրված բեք-վոկալով հանդես գալու հնարավորությունը՝ պատվիրակության բեռը թեթևացնելու համար:

Նշենք, որ 14-ամյա Մալենան 2020 թվականին ևս «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության և հայտնի իրավիճակի պատճառով չմասնակցեց մրցույթին:

Եվրատեսիլի կանոնակարգի համաձայն՝ հաղթող երկիր է ուղևորվում Եվրատեսիլի հաջորդ տարվա շոուն: Նշենք, որ հաջորդ տարի՝ 2022-ին, այն հոբելյանական է լինելու, կայանալու է 20-րդ անգամ: Ի դեպ, նույն կանոնակարգի համաձայն՝ որոշակի պատճառներից ելնելով՝ հաղթող երկիրը կարող է մրցույթի անցկացման հնարավորությունից խուսափել՝ այն փոխանցելով երրորդ երկրի:

Հայաստանը մրցույթն ընդունելու փորձ արդեն ունի, երբ 2010 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը՝ մրցույթն առաջին անգամ բերելով Հայաստան:

Տպել
4900 դիտում

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել