Սարգիս Մուրադյանն ընտրվել է Սեւան համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 17-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել Սևան համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 1-ին նիստը:

Համայնքապետարանից հայտնում են, որ ավագանու նիստը վարել է ավագանու նիստին ներկա՝ տարիքով ավագ անդամը՝ Կամո Ավագյանը: Կամո Ավագյանը հայտարարել է նիստի բացման մասին, ապա նիստին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020թ. 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 12.12.2021թ. 19-Ա որոշմամբ՝ Սևան համայնքի ընտրված ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինք՝ 21 մանդատ.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 3 մանդատ.

«Հանրապետություն» կուսակցություն՝ 3 մանդատ:

Նիստը վարողը ընթերցել է ավագանու ընտրված անդամների անունները՝ ըստ կուսակցությունների և դաշինքի:

Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի ընտրությանը:

Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 12.12.2021թ. 19-Ա որոշումը և 16.12.2021թ. N 19 արձանագրությունը՝ Սևան համայնքի ավագանին որոշեց՝ Սևան համայնքի ղեկավար է ընտրվել «Սարգիս Մուրադյան» դաշինքի ավագանու անդամների ցուցակը գլխավորող Սարգիս Խաժակի Մուրադյանը:

Սևան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով ավագանու անդամներին, նշել է, որ նախորդ 5 տարիների աշխատանքի արդյունքում «Սարգիս Մուրադյան» դաշինքը ստացել է վստահության այսպիսի քվե, որը միաժամանակ մեծ պատասխանատվություն է:

«Առաջիկայում մեզ սպասվում են լուրջ գործընթացներ արդեն Սևանի տարածաշրջանի առումով, և տարածաշրջանի բնակավայրերի համաչափ զարգացումը դառնալու է մեր ամենօրյա աշխատանքի առանցքը: Համայնքի ավագանու դերակատարումը էլ ավելի է մեծանալու, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկայացվեն համայնքապահպան ու համայնքաշեն որոշումներ, որի արդյունքում Սևանը դառնալու է հանրապետության ներկայանալի և օրինակելի համայնքներից մեկը»,- եզրափակել է իր խոսքը Սարգիս Մուրադյանը:

Օրակարգային հաջորդ հարցի վերաբերյալ, այն է՝ Հայաստանի Հանրապետության գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին, ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի երդման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում: Երդման արարողությունից հետո Սևան համայնքի ղեկավարը կստանձնի իր պարտականությունները:

Օրակարգային վերջին հարցի՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին, վեաբերյալ համայնքի ավագանին ընդունել է որոշում:

Սևան համայնքի ավագանին նիստ կգումարի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Սևանի համայնքապետարանում:

Տպել
957 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից