Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր է

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի ավագ, օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճել է Հայաստանի առաջին մեդալը. երկամարտի 416 կգ արդյունքով (188+228) նա երրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ դառնալով ԱԱ բրոնզե մեդալակիր: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Պոկում վարժությունում հայ ծանրորդն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 188 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ բարձրացրել է 193 կգ, սակայն մրցավարների որոշմամբ՝ այն չի արձանագրվել: Երրորդ մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը չի կարողացել բարձրացնել 196 կգ ծանրաձողն ու այս վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ բավարարվելով արծաթե փոքր մեդալով:

Վարժության հաղթող է ճանաչվել Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը (195 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովը, որը բարձրացրել է 185 կգ ծանրաձողը։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 228 կգ ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողել է՝ չկարողանալով բարձրացնել 238 կգ: Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը երրորդն էր:

Այս քաշային կարգում երկամարտի 433 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Ակբար Ջուրաևը: Արծաթե մեդալին երկամարտի 421 կգ արդյունքով արժանացել է նրա հայրենակից Ռուսլան Նուրուդինովը:

Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել է ոսկե փոքր մեդալ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել է 12-րդ տեղը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բրոնզե փոքր մեդալ է նվաճել պոկում վարժությունում, իսկ կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, գերծանրքաշային կարգում պայքարի դուրս կգան Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը 15:00-ին է:

Տպել
1321 դիտում

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել