Նոր տարին նշելու համար որ երկրներին են նախապատվություն տալիս ՀՀ քաղաքացիները. ինչու է Վրաստանը դուրս մղվում շուկայից

ՀՀ-ում բնակվող քաղաքացիներն արդեն սկսել են Ամանորը դրսում անցկացնելու համար նախատեսված փաթեթների ամրագրումները:

Նոր տարին դրսում նշել ցանկացող մեր քաղաքացիներն ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես ամենաշատը նախապատվությունը տալիս են Եգիպտոսին: Երկրորդ երկիրը, որը մեր քաղաքացիների համար ցանկալի վայր է տոներն անցկացնելու, Դուբայն է: Այս երկրներին հաջորդում են Արաբական Միացյալ էմիրություններն ու եվրոպական որոշ երկրներ: Վերջին մի քանի տարում ամենապահանջված եւ մատչելի Վրաստանը կարծես թե մեր քաղաքացիների համար որպես ցանկալի երկիր տոներն անցկացնելու համար դուրս է մնում ցանկից: Ինչի մասին նաև «Հայկական ժամանակի» հետ զրույցում վստահեցրին բազմաթիվ տուրիստական գործակալություններից:

Տուրմենեջերների համոզմամբ՝ մեկնման երրորդ օրը թեստավորվելու վերաբերյալ՝ Վրաստանի պարտադիր պահանջը կորցնում է այդ երկիր գնալու ցանկությունը: Ի տարբերություն Վրաստանի՝ Եգիպտոսն այդ առումով ամենահարմար տարբերակն է: Այնտեղ պատվաստված անձանցից թեստավորում չի պահանջվում: Իսկ այն անձինք, որոնք պատվաստված չեն, միայն մեկնման համար են թեստի բացասական պատասխան ներկայացնում:

«Վրաստանը բաց է, բայց մարդիկ այս պատերազմից հետո չեն ուզում այնտեղ գնալ: Եթե անցած տարիներին Վրաստանում Նոր տարի նշող զբոսաշրջիկների 90 տոկոսը հայերն էին, այս տարի շատ հնարավոր է՝ Հայաստանից գրեթե մարդ չլինի»,- ասաց «Ախթամար տուր» տուրիստական գործակալության ղեկավար Վահան Հակոբյանը, սակայն նշելով, որ, համավարակով պայմանավորված, շատ ուղղություններ դեռ շարունակում են փակ մնալ:

Համեմատելով այս եւ նախորդ տարիների արտագնա տուրիզմի ակտիվությունը՝ Հակոբյանը նկատեց՝ տեմպը միանշանակ թուլացել է, նախկինի անգամ 30 տոկոսը չի կազմում: Իսկ նախորդ տարիներին ունեցած արդյունքներին հավասարեցնելու մասին առայժմ անգամ մտածելն է շատ վաղ:

Գործակալություններից նաեւ վստահեցնում են՝ արտագնա տուրիզմի վրա բացասաբար է անդրադարձել տոնական օրերի կրճատումը: Եթե մարդիկ նախկինում կարող էին 7 կամ 10-օրյա փաթեթներ ամրագրել, ապա այս տարի դա հնարավոր չէ: 2-3 օրվա համար փաթեթներ հիմնականում չկան, մյուս կողմից մարդիկ էլ իմաստ չեն տեսնում ավիատոմսի, թեստավորման եւ այլ գումարներ ծախսել, բայց նախկին 7 օրվա փոխարեն 3 օր հանգստանալ:

«Լոկա» տուրիստական գործակալությունից էլ մեզ հայտնեցին, որ ցանկալի երկրների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում իրենց պարագայում էլ է Եգիպտոսը, երկրորդը՝ Միացյալ Արաբական էմիրություններն է, ապա եվրոպական երկրները եւ Մալդիվյան կղզիները: Եվրոպական երկրներից մեր քաղաքացիներն ընտրում են այնպիսինները, որտեղ ընդունվում են պատվաստանյութերի մի քանի տարբերակներ: «Այս պահին մեզ համար ընդունված ուղղություններից են Իսպանիան, Ֆրանսիան, Վիեննան եւ Հունաստանը»,- հայտնեց գործակալության տուրմենեջեր Աննա Ասատրյանը: Ասատրյանը նաև նկատեց, որ նախորդ տարիների համեմատ արտագնա տուրիզմը գրեթե 40 տոկոսով նվազել է:

«Սանտա Մարիա տուր» տուրիստական գործակալությունից ևս նշեցին, որ պատվերները հիմնականում Եգիպտոսի ուղղությամբ են: Տուրմենեջերի փոխանցմամբ՝ ներգնա տուրեր էլ ունեն, բայց դրանք շատ չեն:  

«Լինկ տուր Էյր» տուրիստական գործակալությունում եւս առաջատարը Եգիպտոսն է, իսկ հետո՝ Դուբայը: Գործակալության տուրմենեջերի խոսքով՝ դեպի Եվրոպա ուղղություններով ամրագրումներն ակնհայտորեն ավելի քիչ են: Հիմնականում տուրեր են վերցրել դեպի Ֆրանսիա եւ Իսպանիա: Իսկ դեպի Վրաստան ուղղությունը նախորդ տարիների համեմատ անհամեմատ քիչ է:

«Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նույնպես փաստեց, որ ՀՀ քաղաքացիները հիմնականում Եգիպտոս են մեկնում: Ըստ Խաչատրյանի՝ պատճառն այն է, որ այդ երկրում համեմատաբար ամեն ինչ մատչելի է, հատկապես առաջարկվող ամանորյա շքեղ փաթեթները: «Ռիմա Թրավելի» տնօրենի դիտարկմամբ՝ չնայած Հայաստանում բավականին թանկ են ամանորյա փաթեթները, սակայն մեր երկրի տարածքում իրենց առաջարկած բոլոր տեղերը նույնպես սպառված են:

«Ես տեսնում եմ, որ Վրաստանն արդեն շուկայից դուրս է մղվում: Անգամ հարցումներ չունենք դեպի այդ երկիր փաթեթներն ու պայմանները ճշտելու համար: Կարծում եմ՝ թեստը եւ պատվաստումն այնքան չեն ազդել, որքան հետպատերազմական իրավիճակը: Մեր քաղաքացիներից շատ եմ լսում, որ Վրաստանում մեծ թվով ադրբեջանցիների գտնվելն է նպաստել նրան, որ մեր հայրենակիցները չգնան այդ երկիր»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանը նկատեց՝ շատ լավ կլիներ, որ տուրիստական գործակալություններին տեղեկացնեին, թե որ երկրներն են պահանջում պարտադիր պատվաստում, որոնք թեստավորում, եւ, առհասարակ, համավարակով պայմանավորված՝ ինչ սահմանափակումներ ու փոփոխություններ են տեղի ունենում: «Շատ դժվար է տուրիստական գործակալությունն իր աշխատանքի հետ համատեղում այդ հարցերով զբաղվելը: Մեր աշխատակիցներն առավոտից երեկո ուսումնասիրում են տարբեր երկրների պահանջները, որպեսզի կարողանանք ճիշտ տեղեկություն փոխանցել զբոսաշրջիկներին, չգնան այնտեղ ու փաստի առաջ կանգնեն»,- եզրափակեց Խաչատրյանը:

Տպել
5212 դիտում

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)