Ընդդիմությունը ցանկալին ներկայացնում է իրականություն․ ՏԻՄ ընտրությունը չի կարող համեմատվել համապետական ընտրության հետ

Երեկ ՀՀ 36 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք ընթացան համամասնական ընտրակարգով։ Մի կողմ թողնելով հանգամանքը, որ 36 համայնքներից 35-ում, բացառությամբ՝ Վանաձորի, այս ֆորմատով ընտրություններ առաջին անգամ էին անցկացվում, պետք է ուշադրություն դարձնել նաև այն իրողությանը, որ այս ընտրությունները տեղի էին ունենում համայնքների խոշորացմանը զուգահեռ, որն իր հերթին որոշակի բարդություններ էր առաջացնում ընտրողների համար։

Ինչպես բնորոշ է ժողովրդավարական երկրներին, ընտրություններն անցան առանց էական միջադեպերի և ընտրախախտումների արձանագրումների, հավասար մրցակցային պայմաններում։ Մի քանի համայնքներում իշխող ուժը հաղթանակ չգրանցեց՝ համայնքային կառավարումը զիջելով այլ ուժերի։ Սա ինքնին սովորական ու նորմալ պրակտիկա է զարգացած ժողովրդավար երկրների պարագայում, ինչը, սակայն, մեզ մոտ այլ ընկալումների և մեկնաբանությունների տեղիք տվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մի քանի համայնքներում հաղթանակ չգրանցելը հատկապես բուռն «խրախճանք և ոգևորություն» պարգևեց մի քանի ընդդիմադիր գործիչների, որոնք իրենց համեմատություններում հասան մինչև Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտեր։ Լավ կլիներ, որ նույն ցնծացող գործիչները, օրինակ, ուրախանային իրենց կուսակցությունների հաղթանակով, ոչ թե մյուսների պարտությամբ, բայց մյուս կողմից էլ նրանք չեն կարող ճաշակել հաղթանակներ, քանի որ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից հետո մի քանի ուժեր տարօրինակ կերպով խուսափում են հանդես գալ իրենց դեմքով և հաճախ քողարկվում են այլ ուժերի կամ նորաստեղծ դաշինքների ներքո։

Մի կողմից հասկանալի է շատերի ոգևորության պատճառը․ այժմյան ընդդիմության շարքերում գտնվող մի շարք նախկին պաշտոնյաների համար խորթ է, որ իշխանությունը կարող է որոշ համայնքներում պարտություն կրել՝ չփորձելով գնալ ընտրությունների կեղծման։  Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նրանք փորձում են իշխանության, որոշ համայնքներում կրած պարտությունը շահարկելով, հասարակության մեջ տեսակետ ներարկել, թե իբր իշխող ուժն այլևս չի վայելում այն լեգիտիմությունը, որն ուներ 5 ամիս առաջ։

Սակայն ինչքան էլ որոշ ընդդիմադիրներ փորձեն մանիպուլացնել հասարակությանը, շարքային մարդիկ, որոնք անձնապես այս կամ այն չափով ներառված են եղել համայնքային ընտրություններում, տեղյակ են, որ, չնայած դե յուրե ընտրություններն անցկացվում էին կուսակցությունների միջև, իրականում դրանք տեղի էին ունենում կոնկրետ անձանց միջև, և ընտրողի համար բնավ կապ չուներ, թե որ ուժի կողմից է առաջադրված իր նախընտրելի գործիչը։

Ինչքան էլ ցավալի լինի, սա մեր քաղաքական մշակույթի առանձնահատկություններից մեկն է, որ ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքը հաճախ շարունակում է գերակայել համայնքային ընտրություններում, երբ ընտրողները բարոյական հնարավորություն չեն ունենում ընտրություն կատարել կուսակցությունների ծրագրերի և համայնքների զարգացման տեսլականների միջև։

Ամփոփելով համայնքային ընտրությունների ընթացքը և գրանցված արդյունքները՝ կարող ենք միանշանակ արձանագրել, որ Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվում։ Եվ որ ինչքան էլ խորթ է այն որոշ ուժերի համար, ՀՀ-ում քաղաքացին է որոշում, թե ով պետք է լինի իր ներկայացուցիչը ու թե ով ստանձնի համայնքային կառավարումը։

Մովսես Հարությունյան

Տպել
6091 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը