Բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն. բանավոր քննությունները հանվել են

2022-2023 թվականների ուս. տարվա ընդունելության քննություններին դարձյալ պահպանվել է անցած տարվա ընդունելության քննությունների սկզբունքը, երբ դիմորդը համալսարան ընդունվելու համար պետք է հանձնի երկու քննություն:

Վերջին երկու տարիներին դիմորդները հիմնականում չեն հանձնել երեք քննություն. առաջինը պայմանավորված է եղել համավարակով. 2020-2021 թվականին կորոնավիրուսի պատճառով դիմորդները հանձնել են մեկ քննություն, 2021-2022 ուս. տարում հանձնել են երկու քննություն: Տվյալ պարագայում երկու քննությունը վերաբերում է այն մասնագիտություններին, որոնց համար դիմորդները մինչև համավարակը հանձնել են երեք քննություն:

Ընդունելության քննություններից մեկը պարտադիր է, մյուս քննությունն էլ դիմորդն է ընտրելու:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց. «Հանվել են երկու աստղանիշ քննությունները, սակայն որոշ մասնագիտությունների դեպքում: Դրանք այն քննություններն էին, երբ դիմորդը չէր հաղթահարում միասնական քննության ժամանակ այդ առարկայի անհրաժեշտ միավորը և կտրվում էր տվյալ առարկայի քննությունից: Դպրոցից էր բերում միավորը, և դա գումարվում էր միասնական քննության միավորներին, ու դիմորդը մասնակցում էր մրցույթին: Նոր փոփոխությամբ դա հանվել է, պարտադիր քննություն է դարձել»:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունը կարևորում են, քանի որ արժեզրկում էր բուհական համակարգը:

Հաջորդը փոփոխությունը վերաբերում է առաջին սյունակում նշված մասնագիտական առարկային՝ տվյալ կրթական ծրագրի համար: «Կային կրթական ծրագրեր, երբ երկու առարկա էին քննության համար դրված, օրինակ՝ ֆակուլտետ կար և՛ մաթեմատիկա էր քննությանը, և՛ ֆիզիկա: Դա հանվել է, հիմա մեկ առարկա է առաջին սյունակում»,- ասաց Սարգսյանը:

Մյուս փոփոխությունները, որ եղել են, վերաբերում են ստեղծագործական աշխատանքին և բանավոր քննություններին, այսինքն՝ ներբուհական քննություններին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բուհ ընդունվելիս դիմորդներն ստիպված չեն լինի հանձնել այս երկու քննությունները, դրանց փոխարինելու է ցանկացած օտար լեզու և հայոց լեզուն, որոնք լինելու են պարտադիր գրավոր:

«Պարտադիր երկու միասնական քննություն դիմորդը պետք է հանձնի: Օրինակ՝ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզու բանավոր քննություն, հիմա բանավորները հանվել են, դիմորդները հանձնելու են միայն գրավոր այն օտար լեզվով, որով ցանկանում են քննություն հանձնել, ինչպես նաև հանձնելու են հայոց լեզուն գրավոր: Նույն տարբերակն է նաև ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում. եթե նախորդ տարիներին դիմորդները հանձնում էին մեկ բանավոր, մեկ ստեղծագործական և հայոց լեզու գրավոր քննություն, ապա հիմա հանձնելու են մեկ օտար լեզու և հայոց լեզու գրավոր քննություններ»,- հայտնեց Արմեն Սարգսյանը:

Նշված փոփոխությունները հաստատվել են այս տարվա նոյեմբերի 25-ին:

Մերի Խաչատրյան

Տպել
17482 դիտում

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին