Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Վարչապետը նշել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021 թվականի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:

«2017-2018 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, և սա շատ կարևոր արձանագրում է: Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք արդեն ընդունել ենք մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդանա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ և այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաև տնտեսության մեջ:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է 2022 թվականին գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, նշվել է, որ դրանք ուղղված են լինելու գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական կենտրոնների վերականգնմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, երիտասարդ գիտնականների համար արտերկրում վերապատրաստմանը, փորձի փոխանակման ծրագրերի խրախուսմանը, միջազգային մրցույթների անցկացմանը:

Սարգիս Հայոցյանի խոսքով՝ քայլերն ուղղված են լինելու նաև գիտության ոլորտի պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, իրավական դաշտի կարգավորումներին: Այս առումով, առանձնակի կարևորվել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունումը:

Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև Horison Europe ծրագրի շրջանակում առկա հնարավորությունները և գիտական կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերի կյանքի կոչման նպատակով ռեսուրսների ներգրավման աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ և առաջարկություններ՝ միտված գիտության ոլորտի շարունակական զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կառավարության նպատակադրվածությունը՝ նպաստելու գիտության բնագավառի առաջընթացին և կարևորել մասնավոր հատվածի հետ հետևողական համագործակցությունը:

Տպել
951 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)