Քովիդի «օմիկրոն» նոր շտամն ու աշխարհի նոր սահմանափակումները. արդյոք այն արդեն տարածված է նաև Հայաստանում

Մինչ աշխարհը փորձում է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը դրա դեմ առկա պատվաստանյութերով, վարակը գնալով մուտացվում և ի հայտ է բերում նոր շտամեր, որն էլ ավելի է բարդացնում և դժվարացնում մարդկանց բնականոն կյանքը: Նոյեմբերի 26-ին աշխարհն սկսեց խոսել քովիդի նոր շտամի մասին, որն արդեն անվանել են «օմիկրոն»: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեռ Լեյեն արդեն հայտարարել է՝ աշխարհը «ժամանակի դեմ մրցավազքի» մեջ է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի պատճառով։

Ի՞նչ է Օմիկրոնը և որտե՞ղ է այն առաջին անգամ հայտնաբերվել

Այս նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում այս տարվա նոյեմբերի 24-ին: Աֆրիկայում հիմա քովիդի երրորդ ալիքն է, վերջինը պայմանավորված է «դելտա» շտամով: Այստեղ նոր շտամը հայտնաբերվել է վարակված անձանց հետազոտություններն ուսումնասիրելու ժամանակ: Նոր շտամը վարակի ավելի քան 50 մուտացիաների հետևանք է, որոնցից մի քանիսը համարվում են խիստ մտահոգիչ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասանելի տվյալները ցույց են տալիս կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով: ԱՀԿ-ն կարծում է՝ «օմիկրոն» շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը: ԱՀԿ-ի ղեկավարի՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ այս շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: Նա նշել Է, որ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման, սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան»:

Հայտնաբերված նոր շտամի դեպքերի թիվը կարծես թե աճում է Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է փոխանցվել ամբողջությամբ պատվաստված մարդկանց շփման արդյունքում անգամ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է՝ դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոնն» ավելի՞ փոխանցելի է, (այսինքն՝ ավելի հեշտությա՞մբ է տարածվում մարդուց մարդ)՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտայի» հետ։

Դրական թեստ ստացած մարդկանց թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն տարածքներում, որոնք տուժել են այս տարբերակից, բայց համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար՝ արդյոք դա «օմիկրոնի՞», թե՞ այլ գործոնների պատճառով է: Դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոն»-ով վարակումն ավելի ծա՞նր հիվանդություններ է առաջացնում՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտայի» հետ, թե՞ ոչ:

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման տեմպերը, բայց դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե «օմիկրոնի» հետևանքով: Ներկայումս չկան նաև տվյալներ, թե «օմիրկոնի» ախտանիշները տարբերվո՞ւմ են այլ տարբերակներից, թե՞ ոչ: Նախնական հաղորդված դեպքերը եղել են համալսարանի ուսանողների շրջանում՝ ավելի երիտասարդ անհատների, որոնք հակված են ավելի մեղմ հիվանդություն ունենալ, սակայն նոր շտամի ծանրության մակարդակը հասկանալու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Արդյոք կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութերն արդյունավե՞տ են նոր շտամի դեմ

ԱՀԿ-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում՝ հասկանալու՝ այս տարբերակի պոտենցիալ ազդեցությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների, այդ թվում՝ պատվաստանյութերի վրա: Պատվաստանյութերը շարունակում են կարևոր մնալ ծանր հիվանդությունների և մահացության դեպքերի կանխարգելման հարցում, ներառյալ շրջանառվող տարբերակի՝ «դելտայի» դեմ: Ներկայիս պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ ծանր հիվանդությունների և մահվան դեմ:

Ո՞ր երկրներում է տարածված նոր շտամն ու ի՞նչ քայլեր են ձեռնարկում այդ պետությունները

«Օմիրկոն» շտամն այս պահին հայտնաբերվել է հետևյալ երկրներում՝ Բելգիա, Բոթսվանա, Իսրայել, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հոնկոնգ (Չինաստան), Կանադա:

Նոյեմբերի 30-ից Ճապոնիան չեղարկել է օտարերկրյա գործարարների, ուսանողների և տեխնիկական ուսուցման նպատակով երկիր ժամանող անձանց մուտքի մեկ ամսից պակաս տրամադրված արտոնությունները։ Ճապոնիան կրկին կասեցրել է նոր վիզաների տրամադրումը բոլոր երկրների քաղաքացիների համար կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հետ կապված իրավիճակի պատճառով: Այսօրվանից կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման կանխարգելման նպատակով Նիդեռլանդներում երեկոյան խիստ սահմանափակումներ են մտցվում։ Երկրի վարչապետը դիմել է քաղաքացիներին, որում շատ հակիրճ նշել է՝ ժամը 17:00-ից հետո «հիմնականում ամեն ինչ» ամեն օր փակ կլինի։ Իսրայելը, որտեղ պատվաստված է բնակչության ճնշող մեծամասնությունը, 2 շաբաթով փակում է սահմանները բոլոր օտարերկրացիների համար՝ «օմիկրոնի» հայտնաբերման և տարածման կանխարգելման նպատակով։ Բացի Բելգիայից, Գերմանիայից, Իտալիայից և Նիդեռլանդներից, «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը գրանցվել են նաև Չեխիայում և Ավստրիայում։

Հնարավո՞ր է՝ նոր շտամն արդեն առկա է Հայաստանում

Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արդեն որոշ նմուշներ ուղարկվել են լաբորատորիա՝ սեկվենավորման: Վիրուսի շտամերը նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:

«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- պարզաբանել է Ավանեսյանն ու հավելել, որ եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին:

Արդյոք առկա պատվաստանյութերը արդյունավե՞տ են նոր շտամի նկատմամբ, դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում: Մտահոգություններ կան, սակայն, որ երբ շտամը փոխվում է, մշտապես հետազոտվում է, թե նոր շտամի նկատմամբ պատվաստանյութերն ինչ արդյունավետություն ունեն:

Առողջապահության նախարարն ասուլիսի ընթացքում հայտնել է նաև՝ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածումը նվազեցնելու համար Հայաստանում մի շարք սահմանափակումներ են նախատեսվում: Նրա խոսքով՝ այսօր նախատեսվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ անցկացնել, քննարկել բոլոր առաջարկները, և մինչեւ օրվա վերջ սահմանափակումների հստակ ցուցակը հավանաբար արդեն պատրաստ կլինի: Մասնավորապես՝ նախատեսվում է որոշ սահմանափակումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար. Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոդսվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիաայի Հանրապետություն, Զիմբաբվեի հանրապետություն, Մոզամբիկ, Մադագասկար, Տանզանիա:

Մերի Խաչատրյան

Տպել
3257 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է