Նախկինում մարդիկ ընտրում էին թաղային հեղինակության ցուցումով կամ կաշառքով, հիմա դա գրեթե վերացել է. Ապարանի ՔՊ թեկնածու

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է Էդգար Փարվանյանի թեկնածությունը:

Փարվանյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Փարվանյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում առաջադրեց հենց Ձեր թեկնածությունը, և ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

- Ինձ են առաջադրել, որովհետեւ մեր գաղափարները համըկնում են, եւ կարող ենք հետագայում համագործակցել: Իսկ ինչ վերաբերում է շանսերին, ապա երբեք չես կարող ընտրությունների ելքը նախապես կանխորոշել: Սակայն վերջին ժամանակներում մեր ուժն ստանում է ավելի շատ քվե, քան սպասում ենք: Մարդկանց առաջվա պես էլ չեն կարողանում ուղղորդել: Ամեն մի անհատ գիտի, որ ինքն է որոշողը: Եթե նախկինում այդ մարդիկ առաջնորդվում էին թաղային հեղինակություն ունեցող մեկի կարծիքով կամ կաշառքով, հիմա դա գրեթե վերացել է: Իհարկե, մասսաներ կան, որոնք ուղղորդվում են, բայց գերակշիռ մասն իր քվեի տերն է: 

- Ի՞նչ ծրագրով եք ներկայացել հանրությանը:

- Եթե տեղյակ եք, Կառավարության ծրագրում շատ հստակ ներկայացված է, թե ինչ է հարկավոր մեր երկրին: Այդ ծրագրերը մի քիչ տեղայնացնելու խնդիր ունեն, որը մենք փորձելու ենք անել մեր համայնքում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու կրթությանը, որովհետեւ իսկապես մեր երկրում բարձր որակի կրթության անհրաժեշտություն կա, մանավանդ՝ գյուղերում: Խոսքս դպրոցների մասին չէ. մանկավարժները պատշաճ կատարում են իրենց գործը, սակայն դա շատ քիչ է: Ապարանում մենք տասը տարի առաջ ունեինք ֆիզմաթ թեքումով դպրոց, որը փակեցին: Ապարանի պատմության մեջ մեր սերունդը չի ունեցել այնքան գիտնականներ, որքան ունեցել ենք այդ դպրոցի շրջանավարտների շրջանակում: Այդ փորձն առկա է, կարող ենք համարել արդյունք եւ, ըստ դրա, առաջնորդվել: Այսինքն՝ վերաբացել նման մի կենտրոն եւ մասնագիտացված կրթություն տալ մեր հասարակությանը: 

- Կրթությունից բացի, ուրիշ ո՞ր ոլորտներն եք զարգացնելու:

- Նախ մենք մեր ընտրվելու դեպքում շատ արագ պիտի գույքագրենք այն խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր համայնքի առաջ: Առհասարակ, 2018 թվականից սկսած՝ մեր երկրում չկա համայնք, որը գոնե մի փոքր առաջընթաց ու զարգացում գրանցած չլինի: 

Ավագանու համամասնական ցուցակն ի՞նչ սկզբունքով եք ձեւավորվել, ինչո՞վ եք առաջնորդվել ընտրություն կատարելիս: 

- Առաջնորդվել ենք ոլորտային ուղղություններով՝ ե՛ւ մանկավարժներ կան, ե՛ւ բժիշկներ, զինվորական կոչումով անձինք: Կան մարդիկ, որոնք բավականին փորձառու են, կան նաեւ երիտասարդ կադրեր: Այն կազմը, որը պիտի աշխատի համայնքի համար, բոլորն էլ կայացած մարդիկ են: Բայց մեզ մոտ նաեւ բյուջեի հավասար բաշխումն է խախտված: Մենք արդեն մոտ 20 գյուղում շրջայցեր ենք արել, եւ պիտի ցավով փաստեմ, որ շատ չնչին աշխատանքներ են կատարվել: Սուբվենցիան եւ համայնքային բյուջեն միասին՝ տարեկան երեւի 100 միլիոն դրամ էլ չի դրվել վարչական շրջանների վրա, դա ենթադրում է 21 գյուղ:

- Պարոն Փարվանյան, համամասնական ընտրակարգով բացարձակ մեծամասնություն չլինելու դեպքում համայնքապետն ընտրվելու է կոալիցիոն տարբերակով: Նման արդյունքի պարագայում կդիմե՞ք համագործակցության Ձեզ մրցակից քաղաքական ուժերի հետ:

- Դեռ բացառում եմ: Այստեղ երկու ուժ է, մեզ մրցակից ուժի՝ գործող համայնքապետի հետ ենք պայքարում, բայց նրա հետ աշխատելը բացառում եմ:

Ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց քվեն վստահեն Ձեզ:

- Մեր համայնքը պիտի մի շատ պարզ բան արձանագրի. այս տարիների ընթացքում ինչ արվել է, արվել է Կառավարության ջանքերով: Ժամանակին ընդհանրապես բան չի արվել: Ներկայիս համայնքապետը չի ներկայացրել իշխանության աշխատանքներն իբր իշխանության, չի ասել ժողովրդին, որ դա նրանց վճարած հարկերի կամ աշխատանքի արդյունքում տրված գումարների շնորհիվ է: Ընդհակառակը, ամբողջը ներկայացրել է որպես իր միջոցներով արված գործ: Սա անձերի ընտրություն չէ, սա թիմի, ծրագրերի, վաղվա օրվա ընտրություն է: Եթե մեր թիմը գա իշխանության, վստահեցնում եմ՝ կատարված աշխատանքները բազմապատկվելու եւ եռապատկվելու են: Եվ դա չի ներկայացվելու մեկ անձի կողմից արված աշխատանք ու առավել եւս անձի պաշտամունք չի ձեւավորելու մարդկանց մոտ:

Տպել
2718 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց