131 հարկ վճարողների մոտ արձանագրվել են առանց համապատասխան ձեռք բերման փաստաթղթերի ապրանքներ (տեսանյութ)

23/11/2021 schedule13:12

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ:

Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն: 

Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ նշված տեղեկությունների մասով փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի որոշման հիմքով վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում:

Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ: Սկզբում հետազոտվել են առևտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետև պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը և ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձևակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները: 

Արդյունքում,  131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման  փաստաթղթերի  ապրանքներ, իսկ վերջիններիս, առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ:

Այս դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ համապատասխան վարույթներ իրականացնելու նպատակով: 

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ, ինչպես ապրանքների մատակարար, այնպես էլ գնորդ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտներին միմյանց միջև կատարվող գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից:

Նշված մատակարար հանդիսացող հարկ վճարողների մոտ աշխատանքներ են տարվում վարչական պատասխանատվության հարցը լուծելու, միաժամանակ պակաս վճարված հարկային պարտավորությունների վերականգման ուղղությամբ:

Տպել
875 դիտում

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան