Ես կանգնել եմ այն ուժի կողքին, որին նախապատվություն է տվել ժողովուրդը. Աշտարակի ՔՊ թեկնածու Թովմաս Շահվերդյան

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքում ևս սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Աշտարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Աշտարակի գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ:

- Պարոն Շահվերդյան, Դուք 2016 թվականից Աշտարակի համայնքապետն եք։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում Ձեր ղեկավարման տարիներին:

- Երբ 2016 թվականին ընտրվեցի Աշտարակի համայնքապետ, ընդամենը 26 տարեկան էի, սակայն որոշումս, որ պետք է դառնամ իմ համայնքի ղեկավարը և իմ ներդրումն ունենամ Աշտարակի զարգացման գործում, հստակ էր։ Վերջին 5 տարիների ընթացքում փոփոխությունների մասին կարող եմ ասել, որ արել եմ հնարավորին ամեն բան՝ ավելի բարեկարգ Աշտարակ ունենալու համար։ Իմ շուրջը համախմբված են մարդիկ, որոնք սիրում են իրենց բնակավայրը, համայնքը և տրամադրված են արդյունավետ աշխատանքի։ Մեզ համար գերակա գաղափար է բարեկարգ համայնքը. մեր բնակավայրի ծաղկումն ու առաջընթացը պետք է զգա համայնքի յուրաքանչյուր բնակիչ։

- Եղա՞ն նախընտրական խոստումներ, որոնք տվել էիք Ձեր ընտրողներին, սակայն ինչ-ինչ պատճառներով դրանք չկարողացաք իրագործել:

- Սովորաբար խոստումներ չեմ տալիս: 5 տարի առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ևս խոստումներ չեմ տվել, սակայն 5 տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն այսօր բոլորի համար նկատելի են: Մենք աշխատել ենք նպատակային՝ հստակ գիտակցելով՝ ինչ ենք ուզում։ Խնդիրներ այսօր էլ կան: Վերջին տարիների ընթացքում մեր համայնքում լայնածավալ ասֆալտապատում է իրականացվել, շենքերի-շինությունների բարեկարգման աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Այժմ, երբ Աշտարակը դառնում է խոշորացված համայնք, իմ և իմ թիմի առջև դրված խնդիրն Աշտարակ խոշորացված համայնքը կայուն զարգացող, դրանում ներառված բոլոր բնակավայրերի համար հավասար հնարավորություններ ապահովող ուժեղ համայնք դարձնելն է։ Շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ գտնելով միջոցներ՝ պլանավորված ծրագրերը կյանքի կոչելու, խնդիրները լուծելու համար։ Կարծում եմ՝ ինձ և իմ թիմին հաջողվել է համայնքի ղեկավարի պաշտոնը ծառայեցնել ճիշտ նպատակին և գրանցել տեսանելի արդյունքներ։ 

- Դուք այն համայնքապետերից մեկն էիք, որը Թավշյա հեղափոխությունից հետո կարողացավ, այսպես ասած, «լեզու գտնել» նոր իշխանությունների հետ։ Հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված համայնքապետի թեկնածուն եք Աշտարակում: Ինչպե՞ս եղավ առաջարկը, անմիջապես համաձայնե՞լ եք, թե՞ ոչ:

- Տեսակով պետականամետ եմ, ես սիրում եմ իմ բնակավայրը, համայնքը, երկիրը, բոլորիս նպատակն ուժեղ պետություն ունենալն է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ժողովուրդ իր ընտրությամբ ու քվեով է ցույց տալիս վստահությունն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ: Այսօր ես կանգնել եմ այն ուժի կողքին, որին նախապատվություն է տվել ժողովուրդը։

- Եթե ընդունել եք իշխող կուսակցության առաջարկը, կարո՞ղ ենք համարել, որ գաղափարապես և քաղաքական հայացքներով հարում եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

- Ինչպես արդեն նշեցի, ես սիրում եմ Աշտարակը, որտեղ զգալի բարեփոխումներ արդեն արել է իմ թիմը, ու մենք ուզում ենք շարունակել մեր սկսած գործը։ Գաղափարական և քաղաքական հայացքների առումով նշեմ, որ յուրաքանչյուր նոր միտք, զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որը փոխելու է իմ համայնքի բնակիչների կյանքը, ինձ համար ընդունելի է։

- Պատրաստվո՞ւմ եք դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

- Ես արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ։

- Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն սկսված է։ Ինչպե՞ս են տրամադրված քաղաքացիները, արձագանքներից ի՞նչ եք հասկանում՝ իրենց քվեն կրկին կվստահե՞ն Ձեզ:

- Վստահ եմ, որ իմ համաքաղաքացիները մասնակցելու են դեկտեմբերի 5-ի ընտրություններին։ Շատերի հետ հնարավորություն եմ ունենում ամեն օր շփվել, հաղորդակցվել: Նրանք կարևորում են իրենց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում։ Դեկտեմբերի 6-ին ընտրությունների արդյունքը ցույց կտա, թե ում են վստահում Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչներն իրենց քվեն:

Եթե կրկին ընտրվեք Աշտարակի համայնքապետ, այս անգամ ի՞նչ բարեփոխումների ականատես կլինեն համայնքի բնակիչները։

- Համայնքը կենդանի օրգանիզմ է և պահանջում է մշտական ուշադրություն։ Ես ինձ համար մշտապես իրատեսական նպատակներ եմ սահմանում և քայլ առ քայլ գնում այդ ճանապարհով։ Մենք՝ ես և իմ թիմը, գիտենք՝ վերջին 5 տարվա ընթացքում ինչ աշխատանքներ ենք արել, հիմա էլ հստակ պատկերացնում ենք հաջորդ անելիքները։ Մեկնարկն Աշտարակ համայնքից տրված է, ընտրվելու պարագայում շարունակելու ենք սկսած աշխատանքները։  

Անյուտա Աթանեսյան

Տպել
3302 դիտում

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)