Մարդիկ ինձ վստահում են, ես տեսնում եմ մեր հաղթանակը. Մարտունի համայնքի ՔՊ թեկնածու

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ 38 խոշորացված համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնցից 36-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով:

«Հայկական Ժամանակը» զրուցել է Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցուցության կողմից առաջադրված, 2005 թվականից Վարդենիկ համայնքը ղեկավարող Հովհաննես Հովեյանի հետ:

- Պարոն Հովեյան, լինելով երկար տարիներ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ղեկավարը՝ ի՞նչու որոշեցիք մասնակցել այս ընտրություններին ևս:

- Մասնակցությունս պայմանավորված է նրանով, որ չեմ ուզում անմասն մնալ մեր երկիրը, մեր տարածքը զարգացնելուց, բարելավելուց: Կարևոր է, որ մասնակից դառնաս այդ գործին, հատկապես համայնքների խոշորացման ժամանակ մեր տարածքում համայնքների զարգացման գործընթացին: Եվ կուսակցությունն էլ որոշեց, որ ես էլ պետք է մասնակցեմ ընտրություններին:

- Որո՞նք են այն ծրագրերը, որ ընտրվելու դեպքում իրականացնելու եք:

- Մեր ծրագրերը տարբեր են և վերաբերում են տարբեր ոլորտներին: Երկար տարիներ լինելով համայնքի ղեկավար՝ տիրապետում եմ բոլոր համայնքներում առկա գրեթե բոլոր խնդիրներին, և մեր ծրագրերը համահունչ են այդ համայնքի խնդիրներին: Մենք առաջիկա 5 տարիների համար նախապատրաստել ենք տարբեր ծրագրեր, որոնք իրագործելու ենք համայնքներում, մասնավորապես՝ Մարտունի քաղաքում: Առանձնացրել ենք գյուղատնտեսության, սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և մշակույթին վերաբերվող ծրագրեր: Մարտունու տարածաշրջանում հետաքրքիր վայրեր կան, որտեղ կարող ենք զբոսաշրջիկներին ուղղորդել, ստեղծել բարենպաստ պայմաններ, որպեսզի ճանաչեն այդ վայրերն ու անցկացնեն հետաքրքիր ժամանակ: Այս առումով նաև զբոսաշրջության հետ կապված հարցեր ունենք: Մեր ծրագրերն արդյունավետ են լինելու համայնքների համաչափ զարգացման համար:

- Չնայած նրան, որ քարոզարշավը դեռևս շարունակվում է, այնուամենայնիվ, զգացե՞լ եք արդեն բնակչության տրամադրվածությունը ընտրություններին:

- Քարոզարշավը, այո, սկսել ենք, վաղվանից էլ նորից լինելու ենք Մարտունու տարբեր համայնքներում: Նախատեսում ենք, որ մինչև քարոզարշավի վերջին օրը կայցելենք բոլոր համայնքներ և կծանոթանանք այնտեղ առկա խնդիրներին, չնայած մեծ մասին ես բավականաչափ տիրապետում եմ: Շատերը գիտեն մեր աշխատանքը, մեր համայնքի կարգավիճակը և տեղյակ են, թե որպես համայնքի ղեկավար իմ աշխատանքի ընթացքում ես ինչ էր եմ կարողացել անել Վարդենիկ համայնքի համար: Զգում եմ նաև, որ մարդկանց վերաբերմունքն իմ հանդեպ դրական է, դա զգացվում է ոչ միայն Վարդենիկում, այլ բոլոր գյուղերում և կենտրոններում:

- Ո՞րն է այն առաջնային խնդիրը, որ ընտրվելու դեպքում պետք է կատարեք:

- Կան փոքր համայնքներ և մեծ համայնքներ: Մեծերը ավելի զարգացած են, փոքր համայնքները՝ ոչ այդքան: Փորձելու ենք ապահովել համայնքների համաչափ զարգացումը: Խոշորացված համայնքների միջոցները մեզ թույլ են տալիս մեկ-երկու տարում այդ խնդիրները կարգավորել: Կարծում ենք՝ դժվարություն չի լինի: Խոշորացման արդյունքում բավականին միջոցներ ավելի շահեկան վիճակում են գտնվում:

- Ի՞նչպես եք գնահատում ընտրվելու ձեր շանսերը: Քաղաքացին իր ձայնն ինչո՞ւ պետք է տա հենց ձեզ:  

- Գնահատում եմ շատ բարձր: Մենք ընտրվելու ենք, հաղթելու ենք, առաջադրվել ենք իշխող կուսակցության կողմից: Բավականին շատ առավելություններ ունենք: Պետք է մեզ ընտրեն՝ մեզ ճանաչելով հանդերձ:

- Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն:

- Մենք բացատրական աշխատանք ենք կատարում, որպեսզի մարդիկ զգան, որ ճիշտ ընտրություն պետք է կատարեն: Պետք է ճիշտ կուսակցության իրենց ձայնը վստահեն, որն ավելի շատ կծառայի: Մարդիկ ինձ վստահում են, ես տեսնում եմ մեր հաղթանակը:

Մերի Խաչատրյան

Տպել
3929 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք