Միխեիլ Սաակաշվիլին որոշ պայմանների դիմաց պատրաստ է դադարեցնել 40-օրյա հացադուլը

Վրաստանի երրորդ նախագահ, կալանավորված ու 40 օրից ավել հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին որոշ պայմանների դիմաց պատրաստ է դադարեցնել հացադուլը:

Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան ասել է, որ նախկին նախագահի որոշման հիմքում Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերն են, սակայն Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե դրանից հետո վերականգնողական բուժում ստանա բարձրակարգ կլինիկայում, հայտնում է «Ալիք»-ը:

«Ես որոշել եմ ընդունել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի, ինչպես նաև մեր արևմտյան գործընկերների՝ հացադուլը դադարեցնելու կոչը։ Այս հացադուլը կդադարեցվի միայն մի պատճառով: Սովից հետո վերականգնողական գործընթացը շատ ավելի բարդ է, քան հացադուլի ընթացքը, ուստի Գլդանիի հիվանդանոցը չունի պատշաճ պայմաններ, ոչ էլ որակյալ բուժանձնակազմ։ Բացի այդ, անհնար է վստահել այն աշխատակազմին, որի կողմից կիրառած բռնության կադրերն այսօր հասանելի դարձան բոլորին: Այստեղ չկա նաև անվտանգության և հոգեբանական ճնշումներից պաշտպանության երաշխիք, ինչը նույնպես Ստրասբուրգի դատարանի պահանջներից մեկն է։ Ամենամեծ վտանգը ես համարում եմ նաև Գորիի հիվանդանոցը, քանի որ այս հոսպիտալից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում ռուսական բանակը և հատուկ նշանակության ռուսական ստորաբաժանումները։

Ըստ այդմ՝ խնդրում եմ բժիշկներին որոշել, թե որ բազմաֆունկցիոնալ և բարձրակարգ կլինիկաներն ու բուժման ինչ մեթոդներ է հարկավոր կիրառել իմ վերականգնման գործընթացում։ Բժիշկների Խորհուրդը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և նրանց որոշումը պետք է լինի ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր պայման, որին ես անվերապահորեն ենթարկվելու եմ, իշխանությունն էլ է ենթարկվելու։ 

Այս իրավիճակում հենց այս որոշումը կայացվի, և ես այս բանտի հիվանդանոցից տեղափոխվեմ համապատասխան բուժհաստատություն, անմիջապես կդադարեցնեմ հացադուլը»,- ասված է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, որ Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց՝ նշելով, որ գտնվում է Բաթումիում:

Սակայն Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին:

Ձերբակալվելուց հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել ու, չնայած ընդդիմադիրների, միջազգային հանրության ու քաղհասարակության կոչերին, իշխանությունները հրաժարվել են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Մինչդեռ արդեն նոյեմբերի 8-ին, երբ նրա առողջական վիճակը վատացել էր, տեղափոխել են Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։ 

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013-ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված էր հետախուզում: Նա ութ տարուց ավելի չէր եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել էր վերադարձի մասին։ 2015-ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

Տպել
966 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը