Ահռելի աշխատանք է կատարվել. Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ արդյունքների է հասել եռակողմ աշխատանքային խումբը

Եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, որը ես շատ բարձր եմ գնահատում։

Ներկայացնելով աշխատանքային խմբի 8 հանդիպումների ընթացքում կատարված աշխատանքները՝ Առաջին ալիքին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը մանրամասնեց. «Պետք է ասեմ, որ սկզբից կատարվել է տեխնիկական աշխատանք։ Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել, ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։

Ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բովանդակությանը։ Այդ կետի առաջին նախադասությամբ ասվում է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ է այն մասին, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման մասին:

Իսկ ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա նշանակում է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան մեծ ծավալի են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին»:

Ըստ նրա՝ շատ կարևոր է արձանագրել հայկական կողմի ընկալումը, որը հետևյալն է. Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ, իր հերթին, Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և Ռուսաստանի հետ։

 «Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այսինքն՝ այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք գալ հնարավորինս արագ լուծումների»,- նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ աշխատանքային խումբը գծագրել, ուսւմնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները:

«Դրանք են՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեք, Հորադիզ-Երասխ, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ Մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղի պետք է կառուցվի. ՀՀ-ն՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում։ Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր ուղիները, նաև՝ ՌԴ-Իրան հասանելիութան ուղիները, և մենք հիմա քննարկումներով պետք է գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տեխնիկական մասն իրականում աշխատատար է, բայց ամենադժվար մասը չէ, ամենադժվարը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն։

«Բանաձևերի հետ կապված հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, նաև նախորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է՝ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր։ Սրանք նրբություններ են, որ պետք է նրբորեն աշխատել և քննարկել։

Այս գործընթացն ընթացքի մեջ է, բայց ունի դժվարություններ, կան նաև տեխնիկական հարցեր․ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ինչպես կարելի է լուծել, բայց մնացածը քաղաքական որոշումների տիրույթում է մնում, որոնք չեն կարող չկրել գոյություն ունեցող տեխնիկական ազդեցություն»,- նկատեց Փաշինյանը։

Տպել
1494 դիտում

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը