Վանաձորի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ. ովքեր են գլխավորում համամասնական ցուցակները

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 կուսակցություն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով ու կներկայանա ցուցակի առաջին համարով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է Էդգար Բոջուկյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Հրանտ Այվազյանը: «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության» ցուցակի առաջին համարը Կարեն Էդարյանն է:

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը, որը նախկինում եղել է ոստիկանության Վանաձորի Տարոնի, այնուհետև՝ Բազումի բաժնի պետը: «Հայրենիք» կուսակցության թեկնածուն Վահե Դոխոյանն է: Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղակալ Արկադի Փելեշյանը կգլխավորի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» համամասնական ցուցակը: «Ապրելու երկիր» կուսակցությունը եւս մասնակցելու է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: Ցուցակը գլխավորում է Վանաձորում գործող «Դիետ» կաթնամթերք արտադրող ընկերության տնօրեն Արտավազդ Ալավերդյանը:

ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կոմունիստների համամասնական ցուցակը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, Վանաձորի քաղաքային կազմակերպության առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ «Նոր Վանաձոր» ժողովրդավարական կուսակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ, Մամիկոն Ասլանյանի խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Արտյոմ Գրիգորյանի գլխավորած կուսակցությունը, սակայն, ըստ ԿԸՀ կայքի, չի մասնակցի ՏԻՄ ընտրություններին: Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իրենց՝ ընտրություններին չմասնակցելուն՝ կուսակցության ղեկավարը մանրամասնել էր, որ դա պայմանավորված է որոշակի տեխնիկական խնդիրներով:

Տպել
8249 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա