Երիտասարդները գնում են այն մասնագիտության հետևից, որը նրանց գումար է բերելու և մոռանում են գիտության մասին. Հովհաննիսյան

20/10/2021 schedule16:50

Երևանի պետական համալսարանն աշխատում է այն ուղղությամբ, որ ուսանողները կարողանան իրենց տեսական գիտելիքները կիրառել նաև պրակտիկ ոլորտում:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ուսանողները կրթություն ստանալու հետ մեկտեղ շատ հաճախ դժվարանում են իրենց տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում որևէ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու ընթացքում:

Նա նշեց, որ այս հարցը համալսարանի հիմնական խնդիրներից մեկն է, երբ որ տեսական և պրակտիկ գիտելիքները իրար հետ չեն համապատասխանում, բայց համալսարանը այն լուծելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

«Մենք ունենք երկու ծրագիր արդեն, որտեղ բիզնեսին առաջարկում ենք համատեղ ձևավորել կրթական ծրագիր, նաև ներգրավել բիզնես ոլորտում տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող մարդկանց այս դասավանդման պրոցեսում: Այսինքն՝ մենք նախատեսում ենք ուսանողներին կես տարի ժամկետով ուղարկել տվյալ բիզնես ոլորտ, որպեսզի տեղում ծանոթանան անհրաժեշտ գիտելիքներին: Նրանք ստանալու են մեկ տարի տեսական, կես տարի՝ պրակտիկ գիտելիքներ»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը շեշտեց՝ հումանիտար մասնագիտությունների համար նույնպես համալսարանը կազմակերպում է պրակտիկաներ: Յուրաքանչյուր մասնագիտության հարցով հստակ է, թե ուսանողները որտեղ են գնալու պրակտիկայի: «Մենք այս հարցը վերանայում ենք, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գնալ այնպիսի տեղ պրակտիկայի, որը կլինի մասնագիտացված հաստատություն, օրինակ՝ մանկավարժը պետք է գնա դպրոց և այլն»:

Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն արդեն մի քանի ընկերությունների հետ պայմանավորվածություն ունի՝ տարբեր լաբորատորիաներ բացելու համար. «Աշխատում ենք և շուտով կբացենք «Կրիսպ» ընկերության լաբորատորիան: Ակտիվ են ԱյԹի ոլորտի կազմակերպությունները: Մենք ենք գնում և կազմակերպություններին առաջարկում, ասում՝ մենք կարող ենք այս ծրագիրն իրականացնել: Եթե դուք մեզ ներկայացնենք ձեր պահանջները, մենք էլ մեր ռեսուրսները կգնահատենք, և դուք էլ ապագայում կադրային խնդիրներ չեք ունենա»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը:

Հովհաննիսյանը նկատեց՝ հիմա երիտասարդները գնում են այն մասնագիտության հետևից, որը նրանց գումար է բերելու և մոռանում են գիտության մասին: Պետք է այնպես անել, որ երիտասարդությունը չանտեսի նաև գիտությունը, այսինքն՝ ՏՏ ոլորտ գնացող եւ ամենաքիչը 400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդը, գիտության մեջ մնալով, եւս կարող է տեղական եւ միջազգային գրանտներով այդ աշխատավարձի չափը կրկնապատկել:

Տպել
2255 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել