«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայաստանի նախագահի առաջին պետական այցն Իտալիա

Հայաստանի Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած պետական աննախադեպ այցը լայնորեն լուսաբանվել է իտալական, ինչպես նաև միջազգային զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Լրատվամիջոցները հատկապես ընդգծել են այն փաստը, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում պետական առաջին այցն է Իտալիա:

Մասնավորապես, իտալական AskaNews-ը նշել է, որ նախագահ Սարգսյանի «պատմական այցն իրականացվել է Հայաստանի անկախության 30-րդ տարում»:

«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալիայի նախագահի այս խոսքերով է հեղինակավոր Agenzia Nova լրատվական գործակալությունն անդրադարձել երկու երկրների նախագահների միջև հանդիպումներին հաջորդած՝ մամուլի համար հայտարարություններին:

Agensir գործակալությունը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչած հայտարարություններին: «Մենք հավատում ենք, որ կարևոր է վստահել Մինսկի խմբի և համանախագահների գործողություններին՝ գտնելու խնդրի գոհացնող և հիմնավոր, բանակցային լուծման տարբերակը»,- նախագահ Մատարելլայի այս խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը:

Միլան քաղաքի հայտնի պարբերականներից մեկը՝ Mi-lorenteggio-ն, ևս լուսաբանել է նախագահների հանդիպմանը հաջորդած հայտարարությունները: Մասնավորապես, մեջբերելով Մատարելլայի հնչեցրած խոսքերը, լրատվամիջոցն արձանագրել է, որ՝ «Հայաստանն ու Իտալիան կարող են հպարտանալ մեծ ու ավանդական բարեկամական հարաբերություններով, որոնք աչքի են ընկնում շփումների ու համագործակցության բարձր մակարդակով»:

Իսկ Vivere Roma-ն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հերթական անգամ դրսևորվեց կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ Հայաստանի նախագահն առաջիններից մեկը զանգահարել էր նախագահ Մատարելլային:

Իտալական AskaNews և Today գործակալությունները նաև լուսաբանել են Իտալիայի նախագահական Քուիրինալե պալատում հայ գեղանկարիչների կտավների ցուցադրության բացումը, որին ներկա են գտնվել նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան:

Պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունը ևս լայնորեն լուսաբանվել է իտալական հայտնի հեռուստաընկերությունների ու լրատվական գործակալությունների կողմից, որոնց շարքում են Corriere della Sera-ն, La Sicilla-ն և այլ լրատվամիջոցներ:

Նույն օրը նախագահ Սարգսյանն այցելել էր Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկը՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային հարթակը՝ Uniroma-ն, կարևորել է ՀՀ նախագահի այցը համալսարան, քանի որ հենց այս այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Լա Սապիենցա համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին և ստորագրվել է համապատասխան հուշագիր:

Աշխարհի հնագույն համալսարաններից մեկի՝ Բոլոնիայի համալսարանի պաշտոնաթերթը լայնորեն լուսաբանել է նախագահ Սարգսյանի այցն այդ բարձրագույն ուսումնական հաստատություն: Արձանագրվել է, որ ՀՀ նախագահին շնորհվել է կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալը, որին մինչ օրս արժանացել են քաղաքականության, գիտության և մշակույթի ոլորտներում գործունեություն իրականացրած ականավոր դեմքեր:

Նախագահ Սարգսյանն Իտալիա կատարած պետական այցն ամփոփել է Agenzia Nova-ին տված հարցազրույցում՝ մասնավորապես նշելով, որ «այցի նպատակն էր զարգացնել հայ-իտալական հարաբերություններն ու դրանք բարձրացնել նոր մակարդակի»: Խոսելով այցի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպումների մասին՝ Հայաստանի նախագահն արձանագրել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ջերմ ու բարեկամական հարաբերություններ, և այսօր էլ կա երկկողմանի կամք՝ անելու ավելին: Նա մասնավորապես նշել է, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական տնտեսական կապերին ու համագործակցությանը, առկա հարաբերություններն ընդլայնելու ներուժին, ինչպես նաև Հայաստանում հետպատերազմյա իրադրությանը, հարևան երկրների հետ հարաբերություններին ու տարածաշրջանային հնարավոր զարգացումներին:

Հայաստանի նախագահի պետական այցին անդրադարձել է նաև Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NNA-ը, նշելով, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում իրականացված առաջին պետական այցն է Իտալիա:

Տպել
1009 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից