ԵՊՀ-ում աշնանային դպրոց է բացվել․ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և հանրային հեռուստատեսությունը ծրագիր են իրականացնում

11/10/2021 schedule18:23

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցի բացման արարողությունը:

Աշնանային դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀԸ-ի աշխատակիցներ Աննա Ավանեսյանը, Արմինե Նալբանդյանն ու Արտյոմ Կարապետյանը:

«Շնորհակալ եմ Հանրային հեռուստատեսության և համալսարանի ղեկավարությանը, որոնք ընթացք տվեցին այս նախագծին: Հոկտեմբերին արդեն իսկ սկսվել են համալսարանականների այցելությունները հեռուստաընկերություն: Վստահաբար կարող եմ նշել, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, և մասնագիտական այն գիտելիքները, որոնք գործող մասնագետների միջոցով փոխանցվելու են մեր ուսանողներին, շատ բան են փոխելու վերջիններիս կյանքում: Ամենակարևորը գործատուն՝ տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, մասնակից է դառնում լրագրողների պատրաստման գործին,
ինչը նշանակում է, որ ինքն է պատրաստելու ու ընտրելու այն կադրերին, որոնք հետագայում ամբողջացնելու են հեռուստաընկերության դեմքն ու դիմագիծը»,- ասել է Նաղաշ Մարտիրոսյանը և հավելեց, որ այլ համատեղ ծրագրեր ևս կան, սակայն դրանք դեռևս մշակման փուլում են:

ԵՊՀ-ն հիշեցնում է, որ դեռևս ս.թ. ապրիլից, ըստ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրված հուշագրի, նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր ամենատարբեր ձևաչափերով՝ գիտաժողովներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, սեմինարներ, առցանց
հանդիպումներ, ինչպես նաև դասավանդման և գիտական աշխատանքների վերլուծության գործընթացներ, որոնք իրականացվելու են ՀԸ-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ:

«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին մեր հիմնական խնդիրը պրակտիկայի պակասն էր, վստահ եմ՝ այդ խնդիրը հիմա էլ արդիական է: Առանց պրակտիկ աշխատանքի անհնար է որևէ արդյունք գրանցել: Իրականում բոլոր ԶԼՄ-ներում կադրային լուրջ խնդիր կա. որակյալ կադրերի խիստ պահանջարկ է առկա: Մենք նույնպես հաճախ բախվում ենք այդ խնդրի հետ: Հենց դրա համար էլ
նմանատիպ նախագծեր ենք մշակում: Իհարկե, համալսարանական կրթությունը հիմնարար է, սակայն հենց այսպիսի կողմնակի ծրագրերն են լրացնում այն բացը, որն առկա է պրակտիկ հմտությունների տեսանկյունից: Ուրախ ենք, որ համագործակցում ենք հենց Մայր բուհի հետ, որը շատերիս համար հարազատ կրթօջախ է»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը:

Պրոռեկտոր Էլինա Ասիրյանն էլ ընդգծեց հուշագրի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց ՀԸ-ի ղեկավարությանը, որոնք հետևողական եղան և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչեցին. «Շատ հուշագրեր պարզապես թղթի վրա են մնում, ուստի ուրախ եմ, որ Ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ու Հանրային հեռուստաընկերության հետևողական աշխատանքի արդյունքում այս ծրագիրը կյանքի կոչվեց՝ ուսանողներին հնարավորություն տալով շփվելու գործող լրագրողների հետ ու սովորելու այն, ինչը չեն կարող տալ տեսական դասընթացները»:

ՀԸ-ի ներկայացուցիչները նշել են, որ մեծ ուրախությամբ ու միաժամանակ պատասխանատվությամբ են մասնակցում աշնանային դպրոցին՝ ուսանողներին հորդորելով լինել ակտիվ ու նախաձեռնող:

«Ուրախ եմ, որ հարազատ բուհ այցելելու հնարավորություն ունեմ: Արդեն 20 տարի է, ինչ հեռուստատեսություն եմ աշխատում և պետք է իմ ապագա գործընկերներին՝ ուսանողներին, ասեմ, որ սա կենսակերպ է: Ես ինձ չեմ պատկերացնում հեռուստալրագրությունից դուրս և շատ ուրախ եմ, որ
հնարավորություն ունեմ ձեզ փոխանցելու գիտելիքների այն մեծ պաշարը, որ կուտակել եմ այս 20 տարիների ընթացքում: Երբ մենք էինք ուսանող, չէինք էլ կարող երազել նմանատիպ հանդիպումների ու ծրագրերի մասին, ուստի եղեք ակտիվ և բաց մի թողեք ոչ մի վայրկյան»,- ասել է Արտյոմ Կարապետյանը:

Տպել
980 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)