Որքան հանդիպել եմ ժողովրդի հետ, զգացել եմ՝ ՔՊ-ի նկատմամբ վստահությունը մեծ է. Վլադիմիր Աբունց

Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Վլադիմիր Աբունցն է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աբունցը հայտնեց՝ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ շփվելով՝ հասկացել է՝ ամենից շատ հուզող խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է:

«Մենք արդեն շրջել ենք մեր համայնքի մեծ մասում: Քաղաքացիները հիմնականում բարձրաձայնում են ոռոգման և խմելու ջրի խնդրի հարցը: Խմելու ջուրը երբեմն այնքան էլ մաքուր չէ, ինչն անհանգստացում է մեր քաղաքացիներին: Փորձելու ենք ամեն ամեն բան անել՝ հասկանալու, թե ի՞նչն է խնդրի պատճառը»:

Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո շատ են պնդումները, թե սյունեցիները չեն վստահում իշխանություններին, ինչպես նաև շատ են վախերը Սյունիքում բնակվելու հետ կապված, Աբունցը նշեց՝ սյունեցին ամուր կանգնած է իր հողին:

«Այդպիսի բան չկա, թե սյունեցին ցանկանում է թողնել իր տունը ու հողը: Այո, սահմանային խնդիրներ առկա են, սակայն իշխանություններն ամեն բան անում են, որ այդ խնդիրներն ստանան հրատապ լուծումներ: Թեկուզ և թուրքը մոտեցել է մեր սահմաններին, միևնույն է, սյունեցին ցանկանում է մնալ իր տանը»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների նկատմամբ վստահությանը՝ ՔՊ թեկնածուն ասաց. «Քարոզարշավի ընթացքում որքան հանդիպել եմ ժողովրդի հետ, զգացել եմ՝ մեր ուժի նկատմամբ վստահությունը մեծ է: Քաղաքացիներն էլ մեզ պես են մտածում՝ պետք է ունենանք հզոր ու անվտանգ համայնք»:

Հարցին՝ ինչո՞ւ Գորիս համայնքի բնակիչները պետք է ընտրեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Վլադիմիր Աբունցն ընդգծեց. «Ես՝ որպես ՔՊ թեկնածու, անելու եմ ամեն բան, ջանք և եռանդ չեմ խնայելու, որ մեր համայնքում ամեն բան լինի հաշտ և համերաշխ, սահմանները լինեն անվտանգ, քաղաքացիների կենսամակարդակն ավելի բարձրանա, համագործակցելու եմ բոլոր համապատասխան գերատեսչությունների հետ՝ մեր համայնքի բոլոր խնդիրներին լուծումներ տալու համար»:

Խոսելով այն մասին՝ Գորիսում ՔՊ-ն ինչո՞ւ նախապատվությունը տվեց հենց իրեն՝ որպես Գորիսի համայնքապետի թեկնածու, Վլադիմիր Աբունցը նշեց՝ ինքը պետական ոլորտում աշխատելու փորձ ունի:

«Բացի դրանից, մեր ուժը հաշվի է առել մեր ժողովրդի կարծիքը, քանի որ սոցհարցումների արդյունքում իմ անունը շատ էր շոշափվել, այսինքն՝ քաղաքացիները տվել էին իրենց համաձայնությունը, որպեսզի ես լինեմ ՔՊ թեկնածուն»,- ասաց նա:

Անդրադառնալով թեկնածուներից ևս մեկին՝ Գորիսի այժմյան քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը, չնայած կալանավայրում է, բայց նույնպես մասնակցում է ՏԻՄ ընտրություններին՝ Աբունցը նշեց՝ Առուշանյանի՝ կալանավայրից ՏԻՄ ընտրություններին մասնակցելուն շատ նորմալ է վերաբերում. «Հոկտեմբերի 17-ին ժողովուրդն իր քվեն կտա այն ուժին, որին ցանկանում է տեսնել համայնքը ղեկավարելիս»:

ՔՊ թեկնածուն շեշտեց՝ թեկուզ պարտության դեպքում պատրաստ է միշտ աշխատել ի բարօրություն իր համայնքի: «Եթե թեկուզ այնպես ստացվի, որ ժողովուրդը որոշի՝ այլ ուժ է ստանձնելու համայնքի ղեկավարումը, ես միշտ պատրաստ եմ համագործակցել իմ համայնքի հետ: Ես պատրաստ եմ համագործակցել յուրաքանչյուր անհատի հետ, որը ցանկանում է մեր Գորիսը տեսնել ուժեղ, բարեկեցիկ, հզոր և անվտանգ»,- եզրափակեց Վլադիմիր Աբունցը:

 Անյուտա Աթանեսյան

Տպել
2540 դիտում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի