Կաթողիկոսն իր պատգամն է փոխանցել Սանտ Էջիդիո համայնքի միջեկեղեցական աղոթքին (լուսանկարներ)

Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել նաև Քույր Եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Նորին Սրբությունն իր պատգամը փոխանցել է ներկաներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Փրկիչ մեր Տերը, Վերջին ընթրիքի ժամանակ գիտենալով, որ ժամեր անց պիտի չարչարվեր ու խաչվեր, իր աշակերտներին տվեց հրաժեշտի պատգամը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ. 14.27)։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղության պարգևը, որ նա թողեց իր աշակերտներին շուրջ երկու հազար տարիներ առաջ, այսօր մեզ է տրված բաշխելու քսանմեկերորդ դարում ապրող քրիստոնյաներին և բոլոր մարդկանց հատկապես այս օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները տակավին ավերներ են գործում, և աշխարհը կարիքն ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման»,–նշել է Վեհափառ Հայարապետը։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն այլ է այս աշխարհի խաղաղությունից, որը հաճախ կառուցվում է նաև անարդարության հիմքի վրա՝ ցավ ու վիշտ բերելով մարդկանց և ժողովուրդներին։  Ըստ Հայրապետի խոսքի՝ Փրկչի շնորհած խաղաղությունը Աստծո սիրառատ ներկայությունն է մեր կյանքում։

«Սիրելիներ, միջկրոնական և միջմշակութային համաժողովի ավարտին մեր քննարկումներն ու խորհրդածությունները եզրափակում ենք միասնական աղոթքով Կոլիզեումում, որը դարեր առաջ դարձավ քրիստոնյա նահատակների առ Աստված ապավինության և սիրո վկայության վայր, Քրիստոսի խաղաղության ու մարտիրոսաց զորավոր հավատքի ողջագուրման վկայարան։ Այստեղով՝ խորհրդանշական այս վայրով է ձգվում վաղ քրիստոնեության խաչի ճանապարհը՝ հազարավոր մարտիրոսների ու վկաների արյունով սրբագործված, որն այսօր ամենքիս առաջնորդում է խաղաղության մասին քրիստոնեական ընկալման վերարժևորմանը։

Նահատակության արյամբ պսակված այս վայրում Քրիստոսի մարտիրոսներն ու վկաները չհուսահատվեցին անասելի չարչարանքներից, անձնատուր չեղան խաղաղության մասին այս աշխարհի պատկերացումներին, այլ իրենց արյան հեղումով հաստատուն պահեցին հավատարմությունն առ Աստված, ինչպես հռչակում էր Սուրբ Պողոս առաքյալը:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին․«Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։

Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»։

Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն է  հայտնել  Քույր Եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։

«Սիրելիներ, այսօր առաքելահիմն եկեղեցիների ներկայացուցիչներս համախմբվել ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ՝ մեր Եկեղեցիների աղոթքներն ու ջանքերը համախմբելու և  ողջ մարդկությանը հանձնառության կոչելու՝ պահելու աշխարհը «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ընթացքի մեջ՝ զերծ ատելությունից, թշնամանքից ու հակամարտություններից։ Կոլիզեումի պատմական այս վայրում քաջության և անվեհերության պատգամն է փոխանցվում ամենքիս՝ առաքյալների ու աշակերտների նման անհողդողդ անցնելու խաղաղության առաջնորդող խաչի և վկայության տերունահաստատ ուղիով։ Այս տեսլականով և միասիրտ աղոթքով հայցենք Տիրոջ օգնականությունը խաղաղ ու արդար աշխարհ կերտելու դժվարին ճանապարհին», - պատգամեց Ամենայն հայոց հայրապետը։

Արարողության ընթացքում հնչել են եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։

Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե  լռությամբ հարգել են բոլոր պատերազմների զոհերի հիշատակը, ապա երեխաները փոխանցել են մասնակիցներին խաղաղության ուղերձը:

244411919_1754113231447307_3082203642052292642_n.jpg (305 KB)244413991_1754113341447296_6907620088005453349_n.jpg (167 KB)

244729561_1754113191447311_8563917895129683937_n.jpg (81 KB)244415611_1754113214780642_1316686877656838676_n.jpg (163 KB)244984065_1754113378113959_3582934458155194998_n.jpg (232 KB)244692361_1754113224780641_7985220936896383582_n.jpg (266 KB)

 

Տպել
866 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը