Ձեռք են բերվել փաստական տվյալներ 2018-2020 թթ․ Ծաղկաձորի համայնքապետի ապօրինությունների վերաբերյալ․ քրգործ է հարուցվել

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` 2018-2020 թվականներին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ:

Ոստիկանությունը հայտնում է, որ 2018 թվականի փետրվարի 19-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նա խախտել է հողային օրենսգրքի դրույթները` ընդամենը մեկ մասնակցով կայացած աճուրդով կես հեկտար հողամասը մոտ 23 միլիոն 977 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, այնինչ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասի շուկայական արժեքը եղել է 90 միլիոն դրամ: Այս դեպքով համայքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 66 միլիոն դրամի վնաս:

Նույն եղանակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում համայնքի ղեկավարը կազմել է երկու մասնակցով աճուրդի կեղծ փաստաթղթեր և համայնքին պատկանող 12 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող մեկ այլ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասը օտարել ընդամենը 3 միլիոն 483 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 8 միլիոն 500 հազար դրամից ավելի վնաս։

2020 թվականին Ծաղկաձոր համայնքի ղեկավարը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Ծաղկաձորում գտնվող մի խաղատան սեփականատիրոջ կողմից խաղատան դիմացի շուրջ 810 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը և այդ տարածքում ավտոկայանատեղիի կառուցումը կասեցնելու ուղղությամբ՝ չկիրառելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
1172 դիտում

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած