Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի կամրապնդեն այդ հարաբերությունները»,- ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ և շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իտալիայի հետ բոլոր ուղղություններով փոխգործակցության ամրապնդմանը՝ միջխորհրդարանական համագործակցությունը համարելով միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ «Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին և ձգտում եմ գործել հօգուտ այդ գործակցության զարգացման,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ձեր երկրում մեծ փորձառություն ունեցող խորհրդարանական ժողովրդավարություն ունեք։ Հայաստանն ընդամենը երեք տարվա խորհրդարանական հանրապետություն է, և մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի Ազգային ժողովի և Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համագործակցությունը և, այդ համատեքստում, Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցը, ինչպես նաև խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2019թ․ ապրիլի 10-ին Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման և այդ հարցում անձամբ Ռոբերտո Ֆիկոյի դիրքորոշման համար, ինչը լավագույնս է փաստում Իտալիայի հավատարմությունը ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և հատկապես մարդասիրական խնդիրներին: Նա երախտագիտությամբ է հիշել այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր ուղղություններից են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, որտեղ Իտալիան իր ծանրակշիռ դերակատարումն ունի: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքները, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերի իրականացումը:

Տպել
838 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին