ՊՎԾ աշխատակիցները մինչև վերջ մոլորեցրել են Սանասարյանին. Արսեն Թորոսյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Վկայի կարգավիճակով դատարանի դահլիճում էր ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Թորոսյանի խոսքով՝ իրադարձություններն սկսվել են 2018 թվականին, երբ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոններում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության:

«Խոսքը նրա մասին էր, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից միտումներ են նկատվել բժշկական կենտրոնում գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի փոփոխության հետ կապված: Այդ միտումների վերաբերյալ իմ եզրակացությունը եղել է այն, որ այստեղ մի բան այն չէ, այսինքն՝ դա պարզապես իրենց գործառույթներով պայմանավորված գործունեություն չի եղել, այլ դրա տակ շահ կա: Մի միջամտություն եղել է առողջապահության նախարարության՝ ուղիղ հայտարարած գնումների մասով, երբ ավտոկլավի գնում էինք իրականացնում, և իմ աշխատակիցները հայտնեցին, որ հետաքրքրվածություն կա ՊՎԾ-ի կողմից տեխնիկական բնութագրերի և մրցույթների արդյունքների վերաբերյալ, որի մասին ես զրույց եմ ունեցել ՊՎԾ ղեկավարի հետ՝ պարզելու թե՛ հետաքրքրվածության հանգամանքը, թե՛ կոմունիկացիա է եղել կոնկրետ սերտիֆիկատի հավաստիության»,- ասաց Թորոսյանը:

Թորոսյանը նկատեց՝ խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դիալեզի պարագաների մրցույթին է վերաբերում, բայց նման բան եղել է նաև «Վանաձոր» ԲԿ-ում 

«Մեկ դրվագ էլ կա, որը վերաբերում է Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի մրցույթին: ՊՎԾ-ն  ցուցաբերել է ոչ այդքան հասկանալի վարքագիծ՝ շատ կոպիտ ձևով ներխուժելով ԲԿ-ի տարածք՝ մեղադրելով ԲԿ-ի տնօրենին, որ հայտարարել են մրցույթ տեխնիկական վերանորոգման համար, որն աշխատում է, այն դեպքում, երբ ԲԿ-ում եղել է երկու ռենտգենի սարք, որոնցից մեկն էր փչացել, դրա համար էլ մրցույթ էին հայտարարել»:

Պատգամավորի խոսքով՝ ՊՎԾ աշխատակիցներից մեկը հետաքրքրված է եղել մեկ ուրիշ մրցույթով նույնպես, որը նա չի հաղթել։

«Ես կարծում եմ, որ սա ՊՎԾ աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքի օգտագործում է, որը տնտեսական շահ ստանալուն է միտված եղել, իսկ ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անմիջական ներգրավվածությանն այս ամենին, ես որևէ նման տվյալ չունեմ։ Ես համոզված եմ՝ ՊՎԾ աշխատակիցները մինչև վերջ մոլորեցրել են Սանասարյանին»,- նշեց Թորոսյանը:

Դատավորի ճշտող հարցին՝ նկատի ունի, թե Դավիթ Սանասարյանի աշխատակիցներն իրեն մոլորեցրե՞լ են, Արսեն Թորոսյանը դրական պատասխան տվեց:

Պարզաբանելով, թե ինչու է դիմել ԱԱԾ-ին՝ խնդրելով Սանասարյանի ղեկավարած կառույցի գործունեությունն ուսումնասիրել՝ Թորոսյանն ասաց.

«Չունենալով համապատասխան գործիքակազմ ինքս պարզելու՝ ՊՎԾ աշխատակիցները շահադիտակա՞ն նպատակներով են դա անում, թե՞ ընդհանուր բարօրության նպատակներով, դիմել եմ ԱԱԾ-ին՝ ասելով՝ այսպիսի բաներ եմ տեսնում, կարո՞ղ եք օգնել, պարզել՝ ճի՞շտ է, սխա՞լ է, դրա հետ կապված նախաքննական գործ ունե՞ք անելու, թե՞ չունեք, քրեական տարրեր կա՞ն, թե՞ չկան, թե՞ պարզապես պետք է շնորհակալություն հայտնել մարդկանց այս լավ գործն անելու համար»:

Տպել
8731 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը