Զորակոչիկների, զինծառայողների բժշկական հետազոտությունների խնդիրներն ու լուծումների առաջարկները ՄԻՊ-ն ուղարկել է ՊՆ և ԱԺ

06/10/2021 schedule12:56

2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Շարունակում են արդիական մնալ զորակոչիկների պատշաճ փորձաքննության և ծառայության համար պիտանիության աստիճանի որոշման հետ կապված խնդիրները: Սա հատկապես արդիական է այն առումով, որ շուտով մեկնարկելու է հերթական զորակոչը:

Որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:

Առանձին խնդիր է նաև զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:

Հարցն այն է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար:

Գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ վստահությունը:

Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:

Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ, օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:

Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, ով օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ առաջարկներ:

Մասնավորապես, անհրաժեշտ է՝

ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,

բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,

գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,

դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,

ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,

զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,

է) վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,

ը) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:

Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Տպել
1086 դիտում

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գառադսկոյի դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ