«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում՝ Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր երեկոյան տեղի է ունեցել գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը:

Նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը խորհրդանշական է համարել գիտաժողով-փառատոնի համերգներից մեկը Հանրապետության նախագահի նստավայրում անցկացնելը, քանի որ Կոմիտասի պատմական դերակատարությունը հայ ժողովրդի համար ենթադրում է իր ժառանգության արժևորում՝ պետական ամենաբարձր մակարդակով։ «Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դաշնամուրային երեկոյի կազմակերպումը մեր ինքնության այդ մեծ խորհրդանիշի՝ Կոմիտաս երևույթի հանդեպ պետական ամենաբարձր հովանավորչության արտահայտությունն է»,- նշել է Նիկոլայ Կոստանդյանը։

Նախագահ Սարգսյանը ողջունելով կազմակերպիչներին և հյուրերին՝ մեծ պատիվ է համարել նախագահական նստավայրում Կոմիտասին նվիրված համերգը հյուրընկալելը: «Երբ խոսում ես Կոմիտասի մասին, ապա առաջին միտքը, որ գալիս է՝ մեր ազգային ինքնությունն է։ Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում հսկայական ներդրում է ունեցել համաշխարհային արվեստում։ Իհարկե, այդ ներդրման հիմքում միշտ մեր ինքնությունը, մեր պատմությունը, մեր ով լինելն է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Կոմիտաս վարդապետը կարողացավ հանճարեղ պարզությամբ նկարագրել հայկական ինքնությունը։ Եթե մեզնից յուրաքանչյուրը կասկած ունի այս կամ այն երաժշտական գործի հայկականության հետ կապված, կարծում եմ՝ շատ պարզ բանաձև կա՝ այդ երաժշտությունը լսելուց հետո միացրեք Կոմիտաս, և եթե ներդաշնակություն զգաք, ապա այդ երաժշտությունը հայկական է»։

Նախագահը հաջողություններ ու ստեղծագործական նվաճումներ է մաղթել տաղանդաշատ դաշնակահարուհի Դիանա Սահակյանին: Համերգին Դիանա Սահակյանի կատարմամբ հնչել են կոմիտասյան հայտնի մեղեդիներ, ինչպես նաև ստեղծագործություններ՝ համաշխարհային երաժշտական գանձարանից:

Տպել
730 դիտում

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է