Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել. նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, որում ասված է.

«Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև լսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում գործակցության զարգացման վերաբերյալ նրա մոտեցումները:

Ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը՝ գլխավոր քարտուղարը մասնավորապես ընդգծել է, որ կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդներին ուղղված ծրագրերին՝ փորձելով նրանց համար ստեղծել տարբեր հարթակներ և հնարավորություններ, ինչպես նաև կարևորում է անդամ երկրների միջև տնտեսական ոլորտում տարբեր ուղղություններով ու ձևաչափերով գործակցության զարգացումը:

Ողջունելով Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է այն ուղղություններին, որոնց շրջանակում հնարավոր է արդյունավետ համագործակցություն ստեղծել կազմակերպության անդամ երկրների հետ: Նա մասնավորապես նկատել է, որ գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը լավ հնարավորություն է անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու, նրանց միջև կապեր ստեղծելու և գիտության ու արվեստի շուրջ գործակցությունը խթանելու համար:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ փոխգործակցության մեկ այլ հնարավորություն կարող է ձևավորվել իր նախաձեռնած՝ Փոքր և խելացի երկրների ակումբի ստեղծման գաղափարի շուրջ:

«Մենք միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հաշվի առնելով թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե՛ Եվրամիության հետ Հայաստանի արտոնյալ տնտեսական ռեժիմների առկայությունը՝ նախագահն ասել է, որ ֆրանկոֆոն երկրների բիզնեսի և ներդրումների համար այդ առումով ևս Հայաստանը կարող է հետաքրքիր լինել: Խոսվել է նաև տեխնոլոգիական և գիտատեխնիկական զարգացմանն ուղղված՝ նախագահական АТОМ նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Նախագահ Սարգսյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է նաև ներգրավվածություն ունենալ Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին:

Լուիզ Մուշիկիվաբոն ասել է, որ ներկայացված ուղղությունները իրապես գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն»:

Տպել
817 դիտում

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում