Սահակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը և Վրաստան չի մտել. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը և չի մտել Վրաստան:

Այս մասին քիչ առաջ հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն: Նա նշել է, որ ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններ են ունեցել ու պարզել, որ Սահակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանն ու առավել ևս Վրաստան չի մտել:

«Կարող եմ վստահաբար ասել, որ Սահակաշվիլին չի հատել Վրաստանի պետական սահմանն ու երկրում չէ», - հայտարարել է փոխնախարարը:

Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխաիլ Սահակաշվիլին այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բարի լույս, Վրաստան։ 8 տարի անց՝ արդեն Վրաստանից»:

Օրեր առաջ էլ նա հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի՝ իր տոմսի լուսանկարը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Սահակաշվիլիի հնարավոր այցին, ասել էր, որ վերջինիս ժամանելու դեպքում որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն, կհայտնվեն բանտում:

Սահակաշվիլին արդեն մի քանի տարի է՝ հետախուզվում է վրաց իրավապահների կողմից: Նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված:

Նշենք, որ Վրաստանում վաղը՝ հոկտեմբերի 2-ին, կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» ևս մասնակցելու է ընտրություններին: Ինքը Սահակաշվիլին մասնակցել չի կարողանա, քանի որ նախ հետախուզման մեջ է, բացի այդ, զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից. ընդունելով Ուկրաինայի քաղաքացիություն՝ խախտել է երկքաղաքացի լինելու սահմանված կարգը:

Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 2003 և 2007 թվականներին։ Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չի եղել հայրենիքում, թեև բազմիցս խոստացել է դա անել։ 2015 թվականին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից և արդեն ավելի քան վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

Տպել
1426 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են