ՀՀ-ում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը. Պիպոյան

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հացի արտադրության նվազում, որը ցույց տվեց՝ իրականում մեր երկրում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, առկա է հացի սպառման ծավալների կրճատում, որը պայմանավորված է հացի քանակի կրճատման հետ: Հաց օգտագործողներից շատերն էլ սկսել են սննդակարգում ներառել միայն լավաշ, այն էլ՝ քիչ քանակի:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի՝ իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները:

«2015-ից մինչև 2016 թվականներին մեր իրականացրած հարցումը ցույց տվեց, որ օրական 270-ից մինչև 280 գրամ հաց է սպառվում: 2021-ից տատանվում է 180-ից մինչև 220 գրամի միջև: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության սննդակարգում ամենաշատը՝ 33 տոկոսը, բաժին է ընկնում ալրային հենքով մթերքներին ու հատիկեղենին: Այն ընտանիքը, որտեղ անձն օրական օգտագործում է 250-300 գրամ հաց, որը, հայկական սովորույթների համաձայն, տիպական քաշ է, արդեն իսկ 800-ից ավելի կալորիա ստանում է միայն հացի միջոցով: Դա նշանակում է, որ եթե անհատն օրը ստանում է մոտ 1600 կալորիա, ապա 50 տոկոսը գալիս է հացից»,- ասաց Պիպոյանը:

Նա նաև նշեց՝ Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: Համեմատելով այլ երկրներում առկա միտումների հետ՝ մասնագետը նկատեց, որ եթե Հայաստանում բնակչությունը, օրինակ, սպիտակուցների 51 տոկոսը ստանում է ալրային հենքով մթերքներից, ապա այլ երկրներում համադրությունը հօգուտ կենդանական ծագման մթերքների է՝ կաթնամթերք, միս, մսամթերք: Այլ երկրներում կաթնամթերքի, մսի, մսամթերքի չափաբաժինը կազմում է 35-50 տոկոս, այնինչ Հայաստանում 15 տոկոս է:

Պիպոյանի խոսքով՝ մեր բնակչությունն իր սննդակարգում քիչ է ներառում նաև բանջարեղեն և միրգ, հատկապես ձմռան ամիսներին: Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս օրական սննդակարգում ունենալ առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Հայաստանում տարվա ընթացքում մոտ 7-8 ամիս այս ցուցանիշը նորմայից պակաս է 30-40 տոկոսով:

«Միայն ամռանը, երբ մատչելի են դառնում լոլիկը, վարունգը, ձմերուկը, այլ մրգերն ու բանջարեղենը, այդ բացը ինչ-որ չափով լրացվում է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր սննդակարգը պետք է լինի բազմազան ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Պիպոյանը:

«Էկո կենտրոնի» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի իրականացրած հարցմանը մասնակցել է 1400 մարդ Հայաստանի բոլոր մարզերից:

Տպել
1977 դիտում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից