ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Հայկոյի մտերիմներին ու ընտանիքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո):

Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնին արժանացել է 1-ին մրցանակի: 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող: 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթին արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակի: 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002  թ.` «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.` «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին:

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: 2007 թ. «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը: Հեղինակել է «Մի՛ վախեցիր» (2007 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Ոչինչ չի մնա» (2007 թ.), «Սպանված աղավնի» (2009 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Խաչագողի հիշատակարանը» (2010 թ., «Տարվա լավագույն կոմպոզիտոր»), «Հոբելյանական հաճախորդ» (2011 թ.), «Վանա ծովուն արշալույսը» (2011 թ.), «Գարեգին Նժդեհ» (2013 թ.), «Մեր սրտի տնակը» (2014 թ.) և այլ ֆիլմերի երաժշտություններ: 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին: 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել` որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր: Թողարկել է «Ռոմանս» (2000 թ.), «Նորից» (2003 թ.), «Մի խոսքով» (2007 թ.), «Ես քեզ սիրահարվել եմ» (2014 թ.) ձայնասկավառակները, երկու տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ: 2006 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:

Տպել
1330 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա