«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Այս տարվա օգոստոսի 7-ին կամավորական Գոռ Այվազյանը կդառնար 30 տարեկան, ընկերներով պայմանավորվել էին մեծ խնջույք անել, սակայն չհասցրեց: Մեկ տարի առաջ այս օրը պատուհասած 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, որոնց թվում էր 29-ամյա Գոռ Մառլենի Այվազյանը:

Գոռը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Վանատուրի համար 6 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո մեկնել էր Լեհաստան, ապա՝ 2009 թվականին վերադարձել Հայաստան, որպեսզի ժամկետային ծառայությունն անցնի Հայոց բանակում: Ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):

«Եկավ հայրենիք, որ ծառայի, տարիներ հետո հայրենիքում էլ ընկավ: Ժամկետային ծառայությունն անցել էր Ջրականում, 10 տարի անց այնտեղ մղվող մարտերի ժամանակ էլ զոհվեց»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Գոռի մերձավոր եւ ամենամտերիմ ընկերներից Տաթեւ Ղազարյանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի երկրորդ օրը Գոռն արդեն ռազմաճակատում է եղել: Տաթեւի խոսքով՝ երիտասարդը շատ պատահական է մեկնել, անգամ նորմալ հրաժեշտ տալ չեն հասցրել:

«Խանութում էի, մեր մյուս ընկերներից մեկը եկավ, ասաց՝ գնաց Գոռը: Ճիշտ է, այդ ժամանակ չէի պատկերացնում՝ մեզ ինչ է սպասվում. այդ չարաբաստիկ օրերի մասին չէի էլ կարող երեւակել, բայց տարօրինակ տխրության զգացում ունեի»,- պատմեց Տաթեւը:

Մեկնումից հետո Գոռի հետ կապի դուրս գալ շատ հազվադեպ է հաջողվել, ընկերները մեկը մյուսի միջոցով են կամավորականից լուր ստացել: Վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 3-ին, բայց այդ օրն արդեն Գոռը վիրավոր է եղել, մի քանի ժամ սողալով՝ փորձել է հասնել ապահով վայր։

«Ես ու մեր ընկերներից մի աղջիկ զանգեցինք, պատասխանեց հեռախոսազանգին: Շատ էինք ուրախացել, որ վերջապես կարողացանք ձայնը լսել: Ասաց, որ լավ է, ուղղակի քունն է տանում, չի կարող խոսել և կախեց հեռախոսը: Այդ օրը մի քանի ժամ հետո իմացանք, որ այդ ժամանակ վիրավոր է եղել, հատուկ է այդպես ասել, որ չանհանգստանանք: Մեր ընկերներից Լեւոնի հետ է խոսել: Ասել է, որ երբեք գերի չի ընկնի... նռնակ ունի»,- ասաց նա:

243155053_198300562406557_5357797136610757031_n.jpg (566 KB)

Ի հիշատակ Գոռ Այվազյանի՝ Հրազդան

Ըստ հարազատների եւ ընկերների պատմածի՝ Գոռը վիրավոր է եղել ոտքից: Այդ ընթացքում կապ է հաստատել հրամանատարության հետ, օգնություն խնդրել, սակայն օգնությունն ուշացել է: Այդ օրվանից հետո այլեւս Գոռի հետ խոսել չի հաջողվել:

Տաթեւի խոսքով՝ երկար ժամանակ փնտրել են նրան. «Լեւոնի պատմելուց հետո երկու օր համբերեցինք, մտածում էինք՝ գուցե օգնության հասած կլինեն, ու որեւէ լուր կիմանանք, բայց երբ ոչ մի տեղեկություն չեղավ, թաքուն սկսեցինք փնտրել նախ բոլոր հիվանդանոցներում, ապա մեր ընտանիքներից թաքուն՝ նաեւ դիահերձարաններում: Սոսկալի օրեր էին... այդքան երիտասարդներ, այդքան ցավ: Զոհվածներից մի երիտասարդ տղա, որի դեմքը չէր երեւում, մարմնով Գոռին շատ էր նման, դաջվածքն էլ համընկնում էր: Արդեն գրեթե վստահ էինք, որ Գոռն է, բայց ավելի ուշ պարզվեց, որ ուրիշ երիտասարդ է: Երբ էլ փնտրելու տեղ չմնաց, այլ տարբերակ չունեինք, մեզ ոչինչ չէր մնում անել, քան սպասելը... օրեր, ամիսներ անորոշ սպասել»:

Հոկտեմբերի 3-ից անհետ կորելուց 4 ամիս անց՝ փետրվարի 17-ին, գտնվել են Գոռի մարմնի մասունքները: Հետաքննությամբ պարզվել է, որ Գոռն ինքն իրեն է պայթեցրել՝ իր հետ նաև թշնամու զինվորներին: Նրա աջ ձեռքը եւ գլուխը չեն եղել, մեջքն ու ոտքերը՝ բազմաթիվ բեկորային վիրավորումներով: Դին հարազատները ճանաչել են հագուստից եւ այդ ժամանակ մոտը եղած իրերից:

«Հետո Լեւոնը մեզ պատմեց, որ Գոռն իրեն ասել է՝ կներեք, դուք ուշացաք, իրենք (թշնամու զորքերը) արդեն շատ մոտ են, հասնում են: Գոռի վերջին բառերը եղել են, որ բոլորիս շատ է սիրում, առավել շատ՝ ընկերներին, հանուն որոնց ամեն ինչի պատրաստ է: Նախքան դա, բավականին երկար հեռախոսազրույց է ունեցել Լեւոնի հետ, Լեւոնն ասել է՝ վերքդ պինդ կապիր, սողալով գնա: Գոռը պատասխանել է՝ չեմ պատկերացնում, թե որ ուղղությամբ պիտի գնամ»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ հիշեց Տաթեւ Ղազարյանը:

Գոռ Այվազյանը հանգչում է Վանատուրի եղբայրական գերեզմանատանը:

Տպել
4238 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել