ՀՀ դատախազության բողոքի հիման վրա վճռաբեկ դատարանն ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

ՀՀ դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել:

Դատախազությունը ներկայացնում է գիշյալ գործի մանրամասները.

Այսպես, ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ:

Քրեական գործի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով Է․ Ե․-ին ՀՀ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, իսկ դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժվել։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, սկզբունքորեն համաձայնելով դատախազության փաստարկների հետ, նախադեպային արժեք ունեցող իրավական դիրքորոշումներ է արտահայտել տուժողի՝ հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվելու, ինչպես նաև հանցավորի գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, քննարկման առարկա է դարձրել ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի խնդիրը և փաստել, որ թեև ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ, սակայն առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։

Այս համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել հատկապես այնպիսի գործողություններով, որոնք նրա մոտ սաստիկ վախ են առաջացրել՝ շարունակելով դրանք մինչև վեջինիս ուշագնացության հասցնելը, տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, այդ պայմաններում ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ՝ այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով փորձել է քաղցը հագեցնել ջուր խմելով, պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել կնոջը, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը, սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի, մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես  անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից, ինչպես եղել է տվյալ դեպքում։

Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝  նոր քննության:

Տպել
857 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)