Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ. նախագահը մասնակցել է աստղադիտարանի 75-ամյակի նիստին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Շնորհավորելով աստղադիտարանի աշխատակազմին և գիտական հանրույթի ներկայացուցիչներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Բյուրականի աստղադիտարանը զուտ աստղադիտարան չէ, այն եղել է մեր գիտության հիմնական լոկոմոտիվներից մեկը. «Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք: Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն մաս կազմել այդ դպրոցին, այլև միջազգային գիտական հանրության շրջանակում հանդիպել այն բարձր գնահատականին, որ տրվում էր Բյուրականի աստղադիտարանին»,-ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է, այսօրվա աստղագիտությունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ: «75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն: Դրանք կարող են լինել և՛ արհեստական բանականությունը, և՛ ժամանակակից մաթեմատիկան, և՛ կենսատեխնոլոգիաները: Դրանք կարող են լինել գիտության այն ուղղությունները, որոնք կապված են բնապահպանության, կլիմայի փոփոխության հետ, որովհետև աշխարհն այսօր հսկայական ներդրումներ է անում այդ ուղղություններում»,-ասել է նախագահը:

Նախագահը կարևոր է համարել գիտության ու իրական արդյունաբերության միջև կապը. «Պետք է կարողանաք Հայաստան բերել ժամանակակից նվաճումները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը ստեղծվեցին այն պահից, երբ երկու մեծ ակադեմիկոսներ՝ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը, անցնելով հսկայական դպրոց աշխարհի լավագույն կենտրոններից մեկում, վերադարձան Հայաստան: Եկեք չմոռանանք, որ մեր գիտական կենտրոններից շատերի ղեկավարներն իրենց կրթությունը և գիտական աստիճանները ստացել են դրսում: Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ: Այսօրվա կապն աշխարհի հետ տարբեր է: Սա աշխարհ է, որտեղ գիտությանը, մեծ արդյունաբերությանը, մեծ տնտեսությանը զուգահեռ զարգանում են նորը, արագը՝ շատ հաճախ գիտական ստարտափների ձևով: Հայաստանը, գիտությունը, Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը»,-ընդգծել է նա:

Խոսելով ընդհանրապես հայկական գիտության զարգացման մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայկական գիտությունն ընդգրկում է նաև հայկական համաշխարհային գիտությունը: Նա մասնավորապես հիշեցրել է, որ COVID 19 համավարակի պատվաստանյութերից մեկը ստեղծվել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից: «Մենք ունենք հսկայական առավելություն, որը չենք օգտագործում: Մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերով այս 75 տարվա փառահեղ պատմությունն ապագայում կենդանի և երիտասարդ կյանք է ունենալու: Ուզում եմ մաղթել, որ մեր գիտությունը նորից լինի համաշխարհային բարձրության վրա: 1970-ականներից մինչև այսօր մենք կարողանում ենք ապրել նաև մեր մեծանուն գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Օրբելու հեղինակություն ու վարկի շնորհիվ: ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

 

Տպել
794 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)