«Ես հիացած եմ նրանով». Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վերամիավորվելուց հետո առաջին համատեղ հարցազրույցն են տվել

Բաժանումից հետո 17 տարի անց վերամիավորված Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առաջին անգամ համատեղ հարցազրույց են տվել: Զույգը վերջերս դարձել է «Adweek» նոր թողարկման հերոսը: Ռեժիսոր Բեն Աֆլեքը խոստովանել է, որ շատ հպարտ է Ջենիֆերի ձեռքբերումներով եւ նրա կենսագրությունը հասարակության արժանի օրինակ է համարում:

Վերամիավորումից հետո զույգը բազմիցս հայտնվում էր պապարացիների օբյեկտիվներում, սակայն երբեք չէր մեկնաբանում անձնական հարցերը: Այս անգամ, սակայն, Աֆլեքը խախտել է լռությունը: Նա ասել է, որ հիանում է Լոպեսի դրական ազդեցությամբ գունավոր համայնքի վրա:

«Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես են մուգ մաշկ ունեցող կանայք մոտենում Ջենիֆերին՝ ցանկանալով երախտագիտություն հայտնել նրան: Նրանք ասացին, որ Ջենիֆերն իրենց համար օրինակ է ուժեղ կնոջ, որը հաջողության է հասել եւ պահանջում է իր արդար մասնաբաժինը գործարար աշխարհում: Ամենամեծ բանը, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր, ֆիլմեր նկարելն է, որոնք դիպչում են հանդիսատեսի սրտերին։ Ջենիֆերը մեծ թվով մարդկանց է ոգեշնչել զգալու, որ նրանք այս երկրում զբաղեցնեն իրենց տեղը «սեղանի շուրջ»: Ամբողջ պատմության ընթացքում այդպիսի ազդեցություն քչերն են ունեցել։ Դա այն է, ինչ ես երբեք չեմ իմանա: Կարող եմ միայն աջակցել, հիանալ ու հարգել»,- ասել է Աֆլեքը:

Լոպեսն էլ խոսել է իր ապրանքանիշի մասին։ Երգչուհին իրեն հազվագյուտ արտիստ է անվանել, քանի որ կարողանում է միաժամանակ «երգել, պարել եւ շոու անել»: Նա նաեւ ընդգծել է, որ իր առանձնակի առաքելությունն է համարում իր օրինակով ոգեշնչել այլ ռասայի եւ տարբեր ազգության մարդկանց:

«Կարիերայիս սկզբում ես որոշեցի դառնալ այնպիսի ապրանքանիշերի դեմք, ինչպիսիք են «L’Oréal-ն» ու «Louis Vuitton»-ը, այն դեպքում, երբ մյուսները դա չէին անում։ Նման բաների առնչությամբ արտիստների, դերասանուհիների համար շատ տաբուներ կային»,- ասել է աստղը: Ջենիֆերը ցանկացել է դառնալ այն մեկը, որը պաստառների եւ ամսագրերի շապիկներից թխամորթ կանանց կհիշեցնի իրենց հնարավորությունների մասին եւ կկոտրի անցյալի կարծրատիպերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բենն ու Ջենիֆերն այժմ հիանալի ժամանակ են անցկացնում միասին, մտերիմ են միմյանց ընտանիքների հետ եւ անհամբերությամբ սպասում են արձակուրդներին ու տոներին:

Հիշեցնենք՝ Լոպեսն ու Աֆլեքը նշանադրվել էին 17 տարի առաջ, սակայն պսակադրություն տեղի չէր ունեցել, և 2004 թվականի հունվարին հայտնի էր դարձել նրանց հարաբերությունների խզման մասին: 2021 թվականի մայիսին էլ հայտնի դարձավ, որ Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում նրանք արձակուրդը միասին են անցկացրել: Դրանից առաջ էլ՝ ապրիլին, Լոպեսը խզել էր նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Հունվարին էլ Աֆլեքը բաժանվել էր սիրեցյալից՝ դերասանուհի Աննա դե Արմասից:

Տպել
3215 դիտում

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը