Սահմանադրությունը պետք է ծառայի դարեդար, չպետք է ամեն տարի այն փոփոխելու անհրաժեշտություն առաջանա. Լևոն Շիրինյան

Երեկ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Կարեն Անդրեասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև լսել ներկաների կարծիքները:

Շիրինյանի խոսքով՝ քաղաքական համակարգի փոփոխություն պետք է լինի առաջին հերթին. «Հարցն այսպիսինն է՝ կառավարման ինչպիսի՞ մոդել պետք է որդեգրել: Իմ տեսակետն այն է, որ կիսանախագահական կառավարման ձևը չպետք է լինի: Պետք է ստեղծել պառլամենտական պետություն, այն հիմքը, որը կա, պետք է զարգացնել: Մենք պետք է որդեգրենք կառավարման ավստրիական մոդելը, երբ երկիրը պառլամենտական է, ուժեղ, կայուն և զարգացած»:

Հարցին՝ կո՞ղմ է բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման գաղափարին, Շիրինյանը պատասխանեց. «Եթե մենք քաղաքական համակարգի փոփոխման հարցը չենք լուծում, այսպիսի հարցերը դառնում են երկրորդական: Հայաստանում այնքան խնդիրներ կան: Մասնավոր հարցերը լուծելով՝ մենք հիմնական խնդիրը չենք կարող լուծել: Իմ առաջարկն է արմատական փոփոխություններից սկսել և առաջին հերթին նոր Սահմանադրություն ունենալ, որպեսզի կարիք չլինի այն այլևս երբևէ փոփոխության ենթարկելու: Սահմանադրությունը պետք է հարգանք վայելի քաղաքացիների շրջանում, ինչպես դրոշը, զինանշանը: Սահմանադրությունը պետք է ծառայի դարեդար, չպետք է ամեն տարի այն փոփոխելու անհրաժեշտություն առաջանա»:

Լևոն Շիրինյանն ընդգծեց՝ դրական է գնահատում այսպիսի հանդիպումները: Նրա խոսքով՝ իրենք չունեն հնարավորություն խորհրդարանում ներկայացնել օրենքի նախագծեր, բարձրացնել իրենց ընտրողների ձայնը, սակայն այսպիսի հանդիպումներով իրենց տեսակետները հասցնում են իշխանություններին, դրանցից օգտվո՞ւմ են իշխանությունները, թե՞ ոչ, քաղաքական գործչի խոսքով՝ ցույց կտա ժամանակը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև՝ ներկայացուցիչներ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։

Անյուտա Աթանեսյան

Տպել
1218 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է