Երբեւէ չփորձել իմ ազատումը կապել Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ. ՊՈԱԿ-ի տնօրենի պարզաբանումը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պարզաբանում է ներկայացրել սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած եւ աղմուկի պատճառ դարձած հարսանիքի վերաբերյալ:

Թարվերդյանը տեսանյութի միջոցով հանգամանալից անդրադարձել է վերջին օրերին մամուլում եւ սոցիալական այլ հարթակներում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությանը:

«Ինձ համար, մեղմ ասած, զարմանալի էր մշակույթի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության մեջ տեղ է գտել մի միտք, որ նմանօրինակ պայմաններով միջոցառումը համաձայնեցված չի եղել իրենց հետ: Միջոցառման հենց ամենասկզբից նախարարությանը տեղյակ ենք պահել մեր բոլոր քայլերի մասին: Այն ժամանակ, երբ կազմակերպիչ ընկերությունը ներկայացել է մեզ առաջարկով, դրա մասին տեղեկացրել ենք նախարարությանը, որ կա նման առաջարկ»,- հայտնեց Թարվերդյանը՝ մանրամասնելով՝ նախարարությանը տեղեկացրել են նախ՝ բանավոր, ապա՝ գրավոր կարգով:

Այնուհետեւ, ըստ Թարվերդյանի, ստացել են պատասխան ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից:

«Միջոցառման կազմակերպման հետ կապված մենք որեւէ խախտում չենք կարողանում արձանագրել: Հավանաբար մեր պատկան մարմինների ներկայացուցիչները տեղյակ չեն ու անտեղյակության պայմաններում երեկ հայտարարություններ են արել: Հավանաբար իրենք տեղյակ չեն, որ ամառային սեզոններին արգելոցն աշխատում է մինչեւ 23:00: Մենք տեղավորվել ենք ժամային տիրույթում եւ այդ առումով որեւէ խախտում թույլ չենք տվել»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը: Վերջինս, անդրադառնալով երաժշտությանը, վստահեցրեց՝ հարսանիքի ընթացքում ռաբիս երաժշտություն չի հնչել: Նա շեշտեց՝ հարսանիք կազմակերպող ընտանիքի համաձայնությամբ մաս-մաս ուղարկվում են տեսանյութեր, որտեղ դա ակնհայտ է:

Անդրադառնալով հայտարարությանը, թե իրենք նշել են, որ տաճարը փակ է լինելու՝ Թարվերդյանը պարզաբանեց. «Տեսնելով, որ ժողովրդի կողմից հասունանում է դժգոհություն՝ այդ պահին կատարել եմ սիտուատիվ որոշում: Ասել եմ՝ բացեք մի միջանցք, որ մարդիկ կարողանան հասանելի լինել տաճարին: Կոպտագույն խախտում թույլ չենք տվել, ինչպես ներկայացնում է ԿԳՄՍ փոխնախարարը»:

Թարվերդյանը, նաեւ անդրադառնալով տարատեսակ լուրերին, թե հարսանիք կազմակերպողն ինքն է կամ իր մերձավորներն են, հերքեց՝ նշելով. «Ես միայն այսօր եմ լսել, որ հարսանիք կազմակերպողներն ամերիկաբնակ պարսկահայերի ընտանիք է եղել: Նրանք իմ ընկերները չեն, ամբողջ հարսանիքի ընթացքում ես գտնվել եմ Երեւանում, դա հեշտ ապացուցելի է»:

Արա Թարվերդյանը նաեւ նշեց, որ, օգտվելով առիթից, ուզում է հայտարարել իր ազատման մասին. «2021 թվականի հուլիսի 14-ին ես իմ ազատման դիմումն եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին: Ինձ համար անհասկանալի պատճառներով տեւական ժամանակ դիմումս ընթացք չի ստացել, որից հետո սկսվել է համապատասխան գույքագրման ընթացակարգ: Իմ մոտավոր հաշվարկներով՝ կա՛մ սեպտեմբերի վերջ, կա՛մ հոկտեմբերի սկիզբ տեղի կունենա իմ ազատումը: Լրատվամիջոցներին եւ սոցցանցերի բոլոր ակտիվ օգտատերերին խնդրում եմ երբեւէ չփորձել իմ ազատումը կապել Գառնիում տեղի ունեցած հարսանիքի հետ»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած հարսանիքի շուրջ ստեղծված աղմուկն ու տարատեսակ քննադատությունները չեն դադարում: Տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում էր տարածել ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ նշելով՝ պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ:

Տպել
2675 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)