Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը 109կգ քաշային կարգում, հաղորդում է «Հայկական ժամանակի» թղթակիցը Տոկիոյից:

Մարտիրոսյանը նշել է, որ իր համար արդեն բավականին դժվար է դարձել մրցումների օրը քաշ գցելը: «Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել, քանի որ հիմա ավելի շատ եմ քաշ գցում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ մյուսները: Թույլ էի զգում այսօր, չստացվեց: Այո, մարզումների ժամանակ այս քաշերը բարձրացրել եմ, բայց ոչ անձնական 109 կգ քաշով, այլ 116-117 կիլոգրամով: Այստեղ էլ եմ բարձրացրել, բայց այսօր թույլ էի զգում ինձ»,- նշել է Մարտիրոսյանը: 

Ծանրորդը նշել է, որ ամեն ինչ դեռ առջևում է և հուսահատվել պետք չէ. «Ավելի լուրջ մրցակցության էի սպասում, մրցակիցն իմ նախատեսածից քիչ բարձրացրեց, պարզապես ես վատ մասնակցեցի, այդքանը: 

Ինչ եղել է, եղել է, էլ բան չես կարող փոխել: Ինձ համար նոր օլիմպիական խաղեր չեն անցկացնելու (ծիծաղում է): Այս հնարավորությունը բաց թողեցինք, բայց եղավ այն, ինչ եղավ: Նայում ենք դեպի առաջ, իսկ իմ բոլոր երկրպագուներին ու սրտացավ մարդկանց, որոնք ինձնից ոսկի էին սպասում, թող շատ չտխրեն, քանի որ ամեն ինչ դեռ առջևում: է»:

Զրույցին միացել է նաև Մարտիրոսյանի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Նա բացատրել է, թե ինչու են որոշել չգնալ 235 կիլոգրամի, այլ սպասել ուզբեկ ծանրորդի երրորդ մոտեցմանը: «Պոկում վարժությունից հետո 2 կիլոգրամով ավել էինք, նա չհանեց 234 կիլոգրամը, մենք չէինք գա 235-ին, իմաստ չուներ: Պետք է տեսնեինք, նա հանում է, թե չէ: Եթե նա 237-ը հանում էր, մենք էլ միևնույն է պետք է ավելի բարձրի գայինք: Ոչ մի բան պատահական չի լինում, ապրի Սիմոնը, շատ լավ էր, այսօր մերն այս էր»: 

Խաչատրյանը նաև նշել է, որ այսօրվանից մարզիկը սկսում է նախապատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին. «Կարող եմ ասել, որ եթե անցած տարի լինեին խաղերը մեկ ոտքով չեմպիոն կլիներ: Բայց այս տարի խոչընդոտներ եղան ճանապարհին, էլի փառք Աստծո, որ եկանք հասանք դրան: Այսօրվանից պատրաստվում ենք Փարիզ-2024-ին: Հաջորդին վրիպելու տեղ չունենք»:

Տպել
7671 դիտում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից