ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ: Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում: Այս մասին տեղեկացանք ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից:

Նշենք՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՍԴ-ի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այս տարվա մարտի 24-ին էր ընդունել օրենքը, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր այն ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան՝  Օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար: Նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել էին այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Օրենքի դատաքննությունը գրավոր ընթացակարգով տեղի էր ունենում հուլիսի 29-ից:

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Ըստ այդմ՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթներն են․ 

  1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
  2. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

Եվա Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է լինելու օրենքի ճակատագիրը, հակասահմանադրական ճանաչված դրույթները հնարավո՞ր է՝ փոփոխվեն կամ դուրս գան, որից հետո օրենքը նորից ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը և ընդունվի:

ՍԴ մամուլի խոսնակը պատասխանեց, որ ՍԴ-ի որոշումները վերջնական են եւ անբեկանելի, իսկ թե օրենքի շրջանակում ԱԺ-ն ինչ լուծում կտա, կարող ենք դիմել ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչին, որովհետեւ հարցն արդեն ԱԺ տիրույթում է գտնվում:

Սահմանադրկան դատարանում ԱԺ ներկայացուցիչ, ԱԺ իրավական եւ ապահովման սպասարկման բաժնի պետ Մերի Մոսինյանը մեր զրույցում նշեց, որ ՍԴ որոշման բովանդակությանը դեռ չեն ծանոթացել: Քանի դեռ այն չի հրապարակվել ՍԴ կայքում, մեկնաբանություն չեն կարող տալ:

Հիշեցնենք նաեւ, որ բուհական և գիտական մի շարք կառույցներ, օրինակ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ եւս մտահոգիչ ու անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ, մասնավորապես հենց Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (որ խորհրդի 9 անդամներից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը), ռեկտորների ընտրության կարգը: Նրանք պնդում էին, որ այդ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ բուհերին զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ 

Նկատենք՝ ՍԴ-ում, բացի այս, ՄԻՊ-ի դիմումի հիման վրա վիճարկվում է 3 բուհերի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) վերաբերյալ Կառավարության որոշումը: Դատաքննության օր է նշանավել սեպտեմբերի 23-ը:  

Ենթադրվում է, որ ՍԴ-ն դա եւս հակասահմանադրական կճանաչի, որովհետեւ որոշումն օրենքի հետ ունի որոշակի տրամաբանական կապ: Կառավարության որոշմամբ կրճատվել է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմն ու փոփոխվել ներկյացուցիչների համասնությունը: Նախկին 32 անդամի փոխարեն նոր հոգաբարձուների խորհուրդը պետք է բաղկացած լինի 20 անդամից: Այդ կազմից Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որից 5-ը՝ ուսանող: Մնացյալ 9 բուհերի մասով նախագիծը դեռ մնում է քննարկման փուլում:

Տպել
3380 դիտում

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ