«Աճառյանի բառարանն օրենսդրական ակտ չէ». հայհոյանքի դեպքում առաջարկվող պատիժներն ու պատգամավորների բանավեճը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է պատիժ անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց դրա հեղինակներից Վլադիմիր Վարդանյանը:

Ըստ նրա՝ փաթեթը չափազանց կարեւոր է մեր հասարակության համար՝ հաշվի առնելով վերջին ընթացքում տեղի ունեցող զարգացումները:

«Մարդու իրավունքների հիմքն է մարդու արժանապատվությունը, եւ արժանապատվության նվաստացման հարցում ամենավտանգավոր դրսեւորումներից մեկը անձին վիրավորանք հասցնելն է հայհոյանքի միջոցով: Տարիներ առաջ Հայաստանը որոշեց ապաքրեականացնել վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը, ինչը շատ լավ որոշում էր»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքը:

Պատգամավորի խոսքով՝ խնդիրը շատ ավելի պրոբլեմային է դարձել, երբ հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները՝ հեռավար հայհոյանքը դարձել է հաճախակի: Դա էլ իր հերթին, Վարդանյանի կարծիքով, բերել է քրեածին վարքագծի դրսեւորման:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք չարժե՞ քրեականացնել որոշ սուբյեկտների նկատմամբ հայհոյանքը, մասնավորապես՝ պատգամավորի, Կառավարության անդամի եւ այլն: Նա անտրամաբանական համարեց, որ օրենքում վիրավորանքից պաշտպանված են Մարդու իրավունքների պաշտպանը, զինվորը, դատավորը, դատախազը, փաստաբանը, իսկ Կառավարությունն ու պատգամավորը պաշտպանված չեն նաեւ ներկայացված նախագծով:

«Եթե պատգամավորին ասեն՝ այ դու սուտասան, օրենքը չի պաշտպանում»,- օրինակ բերեց պատգամավորը:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Խոսքը չի վերաբերում վիրավորանքին, որովհետեւ սուտասան բառը ինձ գուցե վիրավորի, բայց իմ արժանապատվությունը չի նվաստացնի: Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր ոք օժտված է արժանապատվությամբ, եւ արժանապատվությունն է նրա իրավունքների եւ ազատությունների հիմքը: Կներեք, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք պատգամավորին եւ չպաշտպանենք մշակին, տաքսու վարորդին, ում արժանապատվությունը ծայրահեղ ձեւով ոտնահարվել է: Մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի»,- ասաց Վարդանյանը:

Այնուհետեւ Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձեց՝ ըստ Աճառյանի բառարանի՝ ցանկացած սուտ տեղեկատվություն անձի վերաբերյալ համարվում է հայհոյանք: Եվ երկրորդ, ըստ նրա, դատավորը կդժվարանա որոշել՝ տվյալ բառը անպարկե՞շտ է, թե՞ ոչ:

Վարդանյանն ասաց, որ, իր կարծիքով, Հայաստանում ե՛ւ դատախազը, ե՛ւ քննչական մարմնի ներկայացուցիչը, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի եւ այլ վիրավորանքի շեմը:

«Ամենայն հարգանքով մեծն Աճառյանին, բայց Աճառյանի բառարանը օրենսդրական ակտ չէ, որով մենք պետք է առաջնորդվենք»,- եզրափակեց Վարդանյանը:

Կառավարության դիրքորոշումը հայտնեց արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ Կառավարությունը կողմ է այս նախագծին: Ըստ փոխնախարարի՝ նախագծով առաջարկվող սանկցիաները կանխարգելիչ նպատակ ունեն:

Որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պետությունը պայքարելու այն երեւույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ իշխանության հասցեին կիրառեն «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը՝ հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյոք քրեականացվելո՞ւ են, թե՞ ոչ:

Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ քննադատությունից բխող բառերը քրեաիրավական գնահատման դաշտ տանելը խիստ վտանգավոր է: Ըստ նրա՝ այդ բառերը դժվար է որպես հայհոյանք ընկալելը, իսկ նախագծի նպատակը հայհոյանքի դեմ պայքարելն է:

Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր:

Հիշեցնենք՝ նախագծով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ, պարբերաբար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախագծում շեշտվում է՝ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Տպել
2904 դիտում

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է