Վարչապետի հետ հանդիպման 1-ին արդյունքը. Սանասարյանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է համարում պատերազմի հարցով հանձնաժողովը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը արտախորհրդարանական ուժերից մեկն է, որոնք մասնակցում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցական ժողովին: Այդ ժողովի առաջին նիստին օրերս կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը բարձրացրել է 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը եւ, ինչպես երեկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, շուտով գաղափարը կիրագործվի:

«Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նման հանձնաժողով»,- ասում է Սանասարյանը՝ այս առումով արդեն իսկ արդյունավետ համարելով խորհրդակցական ժողովի ձեւաչափը: Դավիթ Սանասարյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սանասարյան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների թվում նաեւ դուք եք մասնակցում վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնած խորհրդակցական ժողովին: Նախ, խնդրում եմ ասել, թե վարչապետն ինչպե՞ս է հիմնավորել նման հարթակի անհրաժեշտությունը: Անձամբ դուք ի՞նչ սպասելիքներով եք մասնակցում այդ նիստերին:

- Այդ հարթակում հավաքված են քաղաքական ուժեր, որոնք ՀՀ քաղաքացիներից ստացել են որոշակի քվե, հերիք չի եղել, որ խորհրդարանում լինեն, բայց ամեն դեպքում ինչ-որ սեգմենտի ընտրյալներն են, եւ բնականաբար, վարչապետն ինքը շահագրգռված է, որ լինի համագործակցություն. ճգնաժամային իրավիճակում ենք, միասին պետք է կարողանանք քննարկել, հասկանալ՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել: Առաջին նիստն արդյունավետ էր, քաղաքական ուժերը նախապես մեր որոշած խողովակներով տարբեր հարցեր էին բարձրացրել, այդ նիստի ժամանակ քննարկեցինք: Եղան հարցեր, որ կոնսենսուսով ընդունվեցին. Օրինակ՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության կողմից եղել էր առաջարկ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հնձնաժողով ստեղծել, որին կմասնակցեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Դա մոտավորապես Մարտի 1-ի հանձնաժողովի նման մի հանձնաժողով է լինելու: Բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին, պարզապես կային գործիչներ, որոնք ասում էին՝ դեռ ժամանակը չի: Ամեն դեպքում մեծամասնությունը որոշեց առաջարկը ներկայացնել վարչապետին, վարչապետը առաջարկը ներկայացրել է ՔՊ-ում, երեկ մենք տեսանք, որ ՔՊ-ում որոշում է կայացվել, որ խորհրդարանում քննիչ հանձնաժողով կստեղծվի: Սա արդյունավետ է, ես կարծում եմ սա Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ մենք բոլորս հասկանանք՝ ինչ տեղի ունեցավ պատերազմի ժամանակ, ովքեր էին մեղավորները, ինչ դասեր ենք քաղելու առհասարակ, որովհետեւ այնպես չի պատերազմը վերջացել է. մենք մի փոքր ճակատամարտ ենք անցել, չգիտենք նորից երբ կլինի, հույս ունենանք, որ նման բան չի լինի, կկարողանանք կանխել, բայց ամեն դեպքում պետք է պատրաստ լինել պատերազմի, արված սխալներից պետք է դասեր քաղենք, չկրկնվի: Խոսել ենք նաեւ սահմանադրական բարեփոխումներից ու կրկին խորհրդակցական բնույթի առաջարկ ենք ներկայացրել: Մեծամասնությունը կողմ էին սահմանադրական բարեփոխումներին՝ կոնկրետ կառավարման մոդելի հետ կապված: Հույս ունենք, որ առաջիկայում բարեփոխումների հարցը նորից կդրվի սեղանին: Խոսել ենք հայ-ադրբեջանական օրակարգից, ինչ օրակարգ պետք է լինի, որ սպասարկի մեր շահը, Արցախի հարցում ինչ լուծումներ ենք տեսնում. ամեն մի քաղաքական ուժ լուծումներ է ներկայացրել: Արդյունավետ հանդիպում էր:

- Վստահաբար տեղյակ եք, որ կան կարծիքներ, թե կուլիսային ինչ-որ համաձայնությունների արդունք է նման ֆորմատը, որոշ ուժերի մասնակցությունը: Երեկ ինձ հետ զրույցում ՔՈ արդեն նախկին ներկայացուցիչ Գարեգին Միսկարյանն ասում էր, թե Փաշինյանի մոտ հավաքվել են այն ուժերը, որոնք Հայաստանի ինքնիշխանությանը դեմ են կամ կողմ են Ռուսաստանի հետ միավորվելուն: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է նման կարծիք ձեւավորվել:

- Ես չգիտեմ՝ Միսկարյանն ինչու է դա ասել, միգուցե հումորով է ասել, որովհետեւ չեմ կարծում լուրջ մարդը կարող է ասել, որ այնտեղ կան ուժեր, որոնք Հայաստանի ինքիշխանությանը դեմ են: Չի կարող լինել նման բան: Ի՞նչ կուլիսային համաձայնությունների մասին է խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպումները լուսաբանվել են, մենք ասել ենք, որն է պատճառը մեր մասնակցության, ասել ենք, որ չենք գնում կոալիցիայի, չենք գնում պատասխանատվություն վերցնելու, ՔՊ-ն ընտրությունների արդյունքում իշխանություն է ձեւավորում, իրենք էլ թող պատասխան տան ոլորտների համար: Մենք ասում ենք հետեւյալը, որ էս ճգնաժամային իրավիճակում եթե կկարողանանք միասին քննարկումների արդյունքում որեւիցե լուծում գտնել, այդ համագործակցությունը լինելու է: Չեմ կարծում ինչ-որ խելամիտ մարդ լինի, իմանա, որ երկրի շահ է սպասարկվելու ու ինքը ասի՝ չէ: Մեր քաղաքական ուժը շատ խնդիրներ ունի գործող իշխանության հետ, մենք եղել ենք ու մնում ենք ընդդիմություն գործող իշխանությանը, բայց դա չի նշանակում, որ չենք կարող միասնական քննարկել ինչ-որ հարցեր:

- Ընդհանրապես կարելի՞ է ասել, որ սա առաջին նման ձեւաչափն է՝ արտախորհրդարանական ընդդիմության հետ քննարկում ծավալել անելիքների վերաբերյալ:

- Նախկինում Սերժ Սարգսյանի ժամանակ եղել են ինչ-որ ֆորմատներ, չգիտեմ ինչքանով էին արդյունավետ, բայց սա կարող եմ ասել...երբ որ կզգանք, որ արդյունավետ չի, զուտ հանդիպումներ են, միգուցե մենք էլ չմասնակցենք: Առաջին հենց նիստից մենք արդյունավետությունը տեսնում ենք ու ամեն նիստին օրակարգային հարցեր ենք բարձրացնելու, էն ինչ որ խոսք ենք տվել մեր քաղաքացիներին՝ փորձելու ենք այս հարթակ բերել, այս հարթակի միջոցով լուծումներ ստանալ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին մենք ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք, ասել ենք, որ մեր առաջին քայլը լինելու է դա: Կտեսնենք, թե ինչ կստանա, բայց մեր հետընտրական գործողության առաջին քայլը եղավ սա: Գուցե գործող իշխանությունը, այլ ուժեր եւս այս միտքը ունեին, ես չեմ ասում՝ սա ինչ-որ օրիգինալ  միտք է, բայց այն, որ մենք հետեւողական ենք լինելու, այն, որ մենք պարտադիր մասնակցելու ենք, դա հստակ է: Իսկ հանրությունը տեղյակ է, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունում հիմնականում հավաքված են պատերազմով անցած մարդիկ: Մենք տեսել ենք թերություները, նաեւ որոշակիորեն պատկերացնում ենք, թե ինչ խնդիրներ են եղել ու փորձելու ենք ամեն ինչ անել, որ բոլորիս համար պարզ լինի, թե ինչ տեղի ունեցավ պատերազմի ժամանակ:

- Հենց դա էի ուզում հարցնել՝ ի՞նչ ունի այդ հանձնաժողովում ասելու խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմությունը: Ի վերջո սա չպե՞տք է իրավապահ մարմինների պարզաբանման թեմա լիներ:

- Իրավապահ մարմինները իրենց գործն անում են՝ անկախ ամեն ինչից: Սա իմ կարծիքով կլինի փաստահավաք հանձնաժողով, կլսենք տարբեր պատասխանատուների, այդ թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես եղավ Մարտի 1-ի հանձնաժողովում, Ապրիլյան պատերազմի հանձնաժողովում, երբ տարբեր պաշտոնյաներ գալիս էին, խոսում էին: Օրինակ, պատերազմի ժամանակ մենք շատ տեղերում ունեցել ենք ոչ պատշաճ կահավորված խրամատներ, ինժեներական աշխատանքները եղել են թերի. հիմա հո պատասխան չե՞ն տալու հենց այդ օրերին արածի համար: Մինչեւ այդ բանակի  որ՞ պաշտոնյայի պատասխանատվությունն էր, որ մի քանի բնագծեր ունենայինք ու չենք ունեցել: Այսինքն այս ամենը պետք է հասկանանք, որովհետեւ սա հետեւանք է, շատ զոհեր հետեւանք են նաեւ ոչ ճիշտ կահավորված խրամատների եւ այլ ամրաշինական աշխատանքների:

- Պարոն Սանասարյան, այս հանձնաժողովի ձեւավորման գաղափարին ինչ-որ առումով դեմ ուժերը կամ անձինք էլ ասում են՝ Ապրիլյան պատերազմի հարցով էլ կար քննիչ հանձնաժողով, զեկույցը կազմվեց եւ գտնվում է ԱԺ գաղտնի բաժնում: Ի՞նչ փոխեց դա:

- Ասեմ: Սա միայն նրա համար չի, որ ինչ-որ մարդիկ պատասխան տան: Մենք պետք է դասեր քաղենք, միգուցե դա մնա գաղտնի, բայց լուրջ ինստիտուցիոնալ փաթեթ լինի, որպեսզի հասկանանք, թե նման իրավիճակներում որտեղ ենք սխալվում: Մենք պետք է անցյալի վերաբերյալ գնահատականներ ունենանք՝ պակաս չկարեւորելով ապագայի վերաբերյալ պատկերացումները: Այնպես որ չգիտեմ՝ որ մասը կլինի գաղտնի, շատ հարցեր կան բանակի հետ կապված, որ տրամաբանական է ու բոլորը հասկանում են, որ գաղտնի մաս կլինի, բայց կարծում եմ կլինեն բաներ, որոնք հրապարակման ենթական կլինեն:

- Այսինքն մտավախություն չունե՞ք որ սա կդառնա քաղաքական ուժերի կողմից հերթական անգամ միմյանց մեղադրելու, քաղաքական դիվիդենտներ շահելու եւ ընդհանուր առմամբ քաղաքական գնահատականների հարթակ, եւ ստվերում կմնա այն նպատակը, որն ի սկզբանե դնում եք հանձանժողովի ձեւավորման գաղափարի հիմքում:

- Բնականաբար նման փորձեր արվելու են, բայց որքան որ լայն եղավ ֆորմատը, ինչքան շատ քաղաքական ուժեր ներգրավված եղան այս հանձնաժողովում, այնքան ավելի շատ ծածկադմփոցներ չեն լինելու, ընդդիմադիր շատ ուժեր են լինելու, որոք թույլ չեն տալու ծածկադմփոց արվի: Ամեն դեպքում մենք գոնե այդ ֆորմատի շրջանակներում իմանալու ենք, թե ինչ է տեղի ունեցել: Որպեսզի զուտ մերկապարանոց հայտարարություններ չլինեն, թե սրանք են դավաճան, նրանք են դավաճան, այլ իրականում հասկանանք: Բնականաբար այն փաստերը, որ հավաքվելու են՝ կցվելու են քրեական գործերին, ուղարկվելու են դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու համար: Ամեն դեպքում, կարծում եմ, սա անհրաժեշտություն է:

- Ե՞րբ է լինելու արտախորհրդարանական ուժերի հետ վարչապետի պաշտոնակատարի հաջորդ հանդիպումը: Պարբերականությունը ինչպե՞ս է որոշվում:

- Ամեն ամիս, ամիսը մեկ անգամ հանդիպելու ենք, եթե անհրաժեշտություն կլինի՝ ավելի հաճախ:

Տպել
4095 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը