Ոստիկանությունում քննարկում են պարեկների մեքենաների և համազգեստի վրայի գրությունները փոխելու հարցը

ՀՀ ոստիկանությունում գործընթաց է սկսվել՝ նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների համազգեստի եւ ավտոմեքենաների վրայի գրություններում օտար լեզվի փոխարեն հայերենը գերիշխող դարձնելու վերաբերյալ: Հայերենին երկրորդական դեր հատկացնելը հանրությունը մեծ դժգոհությամբ էր ընդունել, եւ պատկան մարմինները մտադիր են վերանայել մոտեցումը:  

Հուլիսի 7-ից դեռեւս միայն Երեւանում Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին եւ Ճանապարհային ոստիկաններին փոխարինեցին Պարեկային ծառայության ոստիկանները: Ստորաբաժանման կազմավորումը մեծ ոգևորություն առաջացրեց հանրության շրջանում, սակայն միեւնույն ժամանակ քննադատության ալիք բարձրացավ՝ պայմանավորված նրանց մեքենաների եւ համազգեստի վրա օտարալեզու գրությունները գերիշխելով:

Բանն այն է, որ ոստիկանների համազգեստի և մեքենաների վրա շատ ավելի խոշոր տառերով գրված է «POLICE» եւ «PATROL», քան հայերեն «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»-ը, ինչը հակասում է Սահմանադրության 20-րդ հոդվածին (որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է) եւ «Լեզվի մասին» օրենքին:

Խնդրի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն՝ նշելով, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ Սակայն Կոմիտեից չէին մանրամասնել, թե մասնավորապես որո՞նք են օրենքով իրենց վերապահված այն լիազորությունները, որոնց գործադրմամբ կարգավորելու են հարցը, ինչպես նաև՝ ի՞նչ գործողություններ են ձեռնարկելու:

Առաջացած հարցերի վերաբերյալ «Հայկական ժամանակը» գրավոր հարցմամբ դիմեց Լեզվի կոմիտե՝ նախ հետաքրքրվելով, թե արդյոք սույն հաղորդագրությունը կամ նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկե՞լ են ՀՀ ոստիկանություն, և արդյոք ոստիկանությունից ստացե՞լ են արձագանք, որին ի պատասխան՝ Կոմիտեից հաստատեցին, որ, ի թիվս այլ պետական մարմինների, գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն: «Խնդիրը քննարկվում է նաև Ոստիկանության ծառայության այլ պաշտոնյաների հետ»,- նշել են Լեզվի կոմիտեից: 

Հարցին՝ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ խնդրելով մանրամասնել դրանք, պատասխանել են, որ «Լեզվի մասին» օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով խնդրին առնչվող բոլոր հանգամանքները պարզելուց, արարքը որակելուց հետո Լեզվի կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կապահովի գործի հետագա ընթացքը: Նկատենք, սակայն, որ Կոմիտեից չեն մանրամասնել, թե որո՞նք են իրենց վերապահված լիազորությունները, որի միջոցով էլ ապահովելու են գործի հետագա ընթացքը:

Մենք նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք ունե՞ն այնպիսի լիազորություններ, որոնց գործադրմամբ կարող են հասնել նրան, որ Ոստիկանությունը փոխի Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրայի գրությունները՝ գերակշռողը դարձնելով հայատառը: Հարցին ի պատասխան՝ Կոմիտեից հայտնել են, որ Ոստիկանությունը սկսել է գործընթաց, որով նախատեսվում է նաև Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթի համապատասխանեցում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին՝ հավելելով, որ, անշուշտ, Լեզվի կոմիտեն սկսված գործընթացում կաջակցի Ոստիկանությանը:

Լեզվի կոմիտեից նաև հայտնել են, որ Ոստիկանությունը որևէ պարտականություն չուներ նախապես Լեզվի կոմիտեի հետ քննարկելու Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա տեղ գտած՝ գրություններին վերաբերող մասը, սակայն, որպես պետական կառավարման համակարգի մարմին, ունի պետական լեզվական քաղաքականություն իրականացնելու լիազորություն, հետևաբար Լեզվի կոմիտեից աջակցություն և լեզվական խորհրդատվություն (պարզաբանում) ստանալու իրավունք:

Մենք գրավոր հարցմամբ դիմեցինք նաև ՀՀ ոստիկանություն, որտեղից ևս հաստատեցին, որ Լեզվի կոմիտեից ստացել են գրություն Պարեկային ծառայության ոստիկանների համազգեստի և մեքենաների վրայի գրության հետ կապված՝ մասնավորապես նշելով. «Ոստիկանությունում ստացվել է ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի գրությունը, համաձայն որի՝ պարեկային ավտոմեքենաների և պարեկի համազգեստի վրա զետեղված տեղեկույթներում օտար լեզվի գերակայության հետ կապված՝ Կոմիտեն նախատեսում է նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթաց, որի շրջանակներում կպարզվի գործընթացի՝ ՀՀ օրենսդրությամբ համապատասխան իրականացված լինելու հարցը»։

ՀՀ ոստիկանությունից նաև նշել են, որ հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ ներկայումս զերծ կմնան իրավանորմերի պահպանման հետ կապված իրավական գնահատականներ ներկայացնելուց։ Սակայն միաժամանակ ներկայացրել են որոշակի պարզաբանում, թե ինչո՞ւ է նախապատվությունը տրվել օտարատառ գրության գերակայությանը:

«Հայտնում ենք, որ խնդրո առարկա որոշման կայացման հիմքում եղել է ծառայության տեսակը, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների համար առավել ընկալելի լինելու նպատակադրումը։ Այնուամենայնիվ, Լեզվի կոմիտեի կողմից նախաձեռնված գործընթացի արդյունքներով հնարավոր է ընտրված մոտեցումը վերանայվի»:

Տպել
3349 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը