Այս տարի միասնական քննությունների ժամանակ աննախադեպ դեպք է եղել. 365 դիմորդ հայտագրվել է՝ առանց մասնագիտություն նշելու

Այս տարի առաջին անգամ միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու (առանց Արցախի Հանրապետության դիմորդների): Նրանք մասնակցել են քննություններին: 238-ը ստացել է դրական գնահատական, սակայն մասնագիտությունը դիտմամբ կամ պատահաբար չնշելու պատճառով դուրս են մնացել մրցույթի հիմնական փուլից: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: Նշենք, որ հայտագրումը եղել է առցանց՝ dimord.am կայքում:

Գրիգորյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ է եղել առանց մասնագիտություն նշելու հայտը լրացնելու հնարավորությունը: Ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է:

«Այս տարի ընդունելության կարգում փոփոխություն է եղել. դիմորդները պետք է հայտագրեին մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Նախորդ տարիներին նման բան չի եղել: Անցած տարի հայտում միայն մեկ մասնագիտություն չեն նշել. բուհ ընդունվելը ըստ հերթականության է եղել: Առաջին տարին է այսպես, երևի պարտադիր դաշտ չի եղել, մեկը սխալմամբ չի նշել, եւ համակարգը ընդունել է հայտը, մյուսը դիտմամբ չի նշել»,- նշեց նա եւ ավելացրեց, որ հաջորդ տարի հաշվի կառնվի այս հանգամանքը, որպեսզի այլեւս զերծ մնանք նման դեպքերից:

ԳԹԿ մամուլի խոսնակի խոսքով՝ հայտի մեջ մասնագիտությունը միտումնավոր չլրացրած դիմորդները հիմնականում ռազմական բուհերի, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմորդներն են, կամ արտերկրի համալսարաններում ուսանել ցանկացող դիմորդները, այսինքն՝ նրանք, որոնց միայն հանձնած քննությունները հավաստող վկայագրերն են եղել անհրաժեշտ, որպեսզի դրանք ներկայացնելով իրենց նախընտրած բուհը՝ այնտեղ մասնակցեին մրցույթին եւ ընդունվեին:

Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ այս ձեւով հնարավոր է՝ հայտագրված լինեն նաեւ այն դիմորդները, որոնք պատրաստվում են մեկնել բանակ. նրանք իրենց հանձնած առարկաների դրական գնահատականները կարող են պահպանել եւ բանակից զորացրվելուց հետո արդեն այն օգտագործել՝ ընդունվելով նախընտրած բուհի նախընտրած մասնագիտությամբ:  

Ըստ Խաչանուշ Գրիգորյանի՝ բոլոր անճշտությունների, հայտի մեջ եղած թերությունների դեպքում ԳԹԿ-ից զանգել են դիմորդներին եւ հորդորել շտկել թերությունները: 

«Եթե հանկարծ որեւէ մեկին չեն զանգահարել, պետք է ենթադրել, որ պարզապես այդ պահին նրանք հեռախոսը չեն վերցրել»,- նշեց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ զանգահարելուց հետո դիմորդներն ուղղել են այդ թերությունը եւ լրացրել են մասնագիտությունը:

Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է հարցը, եւ որոշվել է մասնագիտություն չնշած դիմորդներին թույլատրել դիմել երկրորդ փուլի՝ թափուր մասնագիտությունների համար մրցույթին: Այսինքն՝ այդ դիմորդները հնարավորություն ունեն իրենց հանձնած քննությունների միավորներին համապատասխան՝ դիմել 6 մասնագիտություններով՝ ըստ հերթականության:

Մարիամ Գեւորգյան

Տպել
4510 դիտում

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից