Բողոքարկման արդյունքում բարձրացվել են 2 հազարից ավելի դիմորդների գնահատականները. ԳԹԿ-ից մանրամասներ են հայտնում

Միասնական քննությունների գնահատականների բողոքարկման փուլում միավորները բարձրացնելու նպատակով դիմորդները գնահատման եւ թեստավորման կենտրոն (ԳԹԿ) դիմել էին ինչպես քննական առարկաների թեստերի բովանդակությանը վերաբերող, այնպես էլ տեխնիկական հարցերով:

Արդյունքում`մի շարք դիմորդների գնահատականներ բարձրացվել են, որոշներինը (181 հոգու)`չի բարձրացվել: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:

ԳԹԿ մամուլի խոսնակը նշեց, որ գնահատականի բողոքարկման դեպքում, որպես կանոն, ԳԹԿ-ն միավոր չի իջեցնում. այն, եթե չի բարձրացվում, թողնվում է նույնը:

Խաչանուշ Գրիգորյանը բողոքարկողների հստակ թիվ չնշեց՝ ասելով, որ որոշ առարկաների թեստերում բովանդակային որոշակի խնդրահարույց հարցեր են եղել, ուստի այդ թեստը գրած բոլոր դիմորդների գնահատականն է բարձրացվել՝ անկախ նրանից՝ ներկայացրել են բողոք-դիմում, թե՝ ոչ:

«Թեստերի բովանդակության հետ կապված բողոքարկումները եղել են «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա» առարկաներից։ Այս երկու դեպքում էլ գնահատականները բարձրացվել են խնդրահարույց առաջադրանքներ պարունակող վարժությունների համար, եւ անկախ դիմորդի բողոք-դիմում գրել-չգրելուց՝ այդ տարբերակը գրած բոլոր դիմորդների գնահատականը միասնական մոտեցմամբ բարձրացվել է՝ բոլորի նկատմամբ կիրառելով ընդհանուր եւ արդար մոտեցում»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի թեստի բովանդակության հետ կապված բողոքները վերաբերել են թեստ 1-ի 75 եւ թեստ 3-ի 76 առաջադրանքներին։ Հաշվի առնելով թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական բողոքները, արդյունքում բարձրացվել է 1550 դիմորդի գնահատական:  

Հիշեցնենք, որ այս առարկայի հետ կապված մասնագիտական վեճը մեկնաբանելով՝ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշել էր, որ մեղքն ինչ-որ տեղ ԳԹԿ-ինն էր՝ առաջադրանքը չպետք է լիներ քննական թեստում:

ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հաղորդեց նաեւ, որ «Ֆիզիկա» առարկայի դեպքում բարձրացվել է 459 դիմորդի միավոր: Ինչ վերաբերում է այս առարկայի թեստի բովանդակության հետ կապված բողոքներին, նա նշեց, որ դրանք վերաբերել են թեստ 2-ի 48 եւ թեստ 4-ի 50 առաջադրանքներին։

Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ մնացած առարկաների դեպքում ԳԹԿ-ն ստացել է բացառապես տեխնիկական բնույթի բողոքներ, մասնավորապես՝ վերահաշվարկի, թվի գրության եւ այլնի հետ կապված: Սրա արդյունքում «Ռուսաց լեզու», «Գերմաներեն» առարկաներից բարձրացվել են մեկական դիմորդների գնահատականներ, «Կենսաբանություն» առարկայից՝ 5 դիմորդի, «Մաթեմատիկա» առարկայի դեպքում՝ 4 դիմորդի գնահատական, հայոց պատմությունից՝ 2 դիմորդի, իսկ անգլերենից՝ 23 դիմորդի գնահատական:

Անգլերենի այսքան շատ դիմում-բողոքների թիվը Խաչանուշ Գրիգորյանը բացատրեց հետեւյալ կերպ. ««Անգլերեն» առարկայից նույն տիպի բողոքներ ստացել ենք 23 դիմորդներից: Բողոքարկման հանձնաժողովը երբ նայել է, հասկացել է, որ պատճառը ընդհանուր է, գուցե նրանց ինչ-որ բան լավ չի բացատրվել: Ուստի նպատակահարմար է համարվել վերանայել գնահատականը եւ անհրաժեշտ միավորով բարձրացնել»,- ասաց նա:

Մարիամ Գեւորգյան

Տպել
4017 դիտում

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն