Հնարավոր է Թուրքիան հետին մտքեր ունի մաքսակետի վայրի հետ կապված, կարծում եմ՝ Վրաստանն առողջ որոշում կկայացնի. Թորոսյան

Հուլիսի սկզբին վրացական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Թուրքիան ցանկություն է հայտնել Վրաստանում մաքսակետը Կարծախից տեղափոխել Ախալքալաք:

Ըստ հրապարակումների՝ հուլիսի 7-ին՝ Վրաստանում տեղի ունեցած վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի հանդիպման ժամանակ, Թուրքիայի առեւտրի փոխնախարար Ռիզա Թունա Տուրագայն ասել է, որ կցանկանային Ախալքալաքում իրականացնել մաքսային բոլոր տեսակի ընթացակարգերը, քանի որ տարածքային առումով դրա հնարավորությունը այնտեղ կա: Նա նաեւ նշել էր, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված խնդիրներ կան, որոնք կապված են մաքսային ընթացակարգերի հետ:

Վրաստանի պետական եկամուտների ծառայության ղեկավար Լեւան Կակավան էլ Թուրքիայի առեւտրի փոխնախարարի առաջարկի վերաբերյալ ասել էր, որ հարցը դրական լուծում կստանա:

Սակայն, երբ այդ առաջարկն ակտիվ քննարկումների առարկա դարձավ, մի քանի օր անց Վրաստանի ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, թե սխալ տեղեկատվություն է տարածվել, եւ իրականում նման խոսակցություն չի եղել: Անգամ տեղեկություններ տարածվեցին, թե սխալ թարգմանության հետեւանքով է նման տեղեկություն տարածվել: Սակայն Վրաստանում աշխատող մեր գործընկերները պնդում են, որ նման առաջարկ իսկապես եղել է, ավելին՝ դրան հետեւելն են թեմայի վերաբերյալ հարցազրույցներ երկու կողմերի հետ, եթե սխալ ինչ-որ բան լիներ, ապա տեղում կհերքվեր: Վրաստանում, հատկապես Ջավախքում այս օրերին էլ շարունակում ակտիվ քննարկումներն ու բացասաբար են վերաբերվում Թուրքիայի նման ցանկությանը:

Կարծախ գյուղի բնակիչ Անահիտը (անունը փոխված է) «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ չնայած նախկինում հաճախ էին թուրքերն իրենց գյուղում գողություն անում, երբեմն նաեւ բռնության դեպքեր էին լինում, սակայն վերջին 1-2 տարիներին դա կարծես թե վերացել է, առանձնակի լարվածություն էլ չկա: Նախկինում շատ-շատ է եղել, երբ թուրքերը անասուններ են գողացել արոտավայերերից եւ այն: Վերջին բացահայտ դեպքը 2019 թվականին էր, երբ չորս զինված թուրք հարձակվել էին Կարծախ գյուղի բնակիչներից մեկի վրա: Կրակել եւ սպանել էին գոմի բակում կապված մեծ շանը, ապա մտել վագոն, որտեղ հսկելիս է եղել ֆերմերի պահակը: Գողերը ձեռնաշղթաներ էին հագցրել պահակին, ատրճանակի կոթով կոտրել գլուխը, դաժան ծեծի ենթարկել: Անասնագոմից գողացել էին 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Անահիտը նկատեց, որ անկախ ամեն ինչից չեն ցանկանում, որ մաքսակետն ավելի առաջ տարվի, հասնի Ջավախքի կենտրոն. «Նախ, մենք կդառնանք պայմանական ասած չեզոք գոտու նման մի բան, որտեղով թուրքերը ակտիվ ելումուտ կանեն դեպի Ջավախքի մյուս տարածաշրջաններ: Հիմա մենք հստակ գիտենք՝ սահմանը սկսվում է մեր գյուղից: Մենք սովորել ենք այդպես ապրել, մենք չենք վախենում ու միշտ էլ պատրաստ ենք ինքներս մեզ պաշտպանել»:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ էլ այդ առաջարկը Թուրքիայի պատկերացումն է, տեսլականը, որի հետեւում իհարկե՝ կարող են լինել թուրքական որոշակի նկրտումներ:

- Պարոն Թորոսյան, Թուրքիան ուզում է Վրաստանում Կարծախի մաքսակետը Ախալքալաք տեղափոխել: Հնարավո՞ր է նրանց այս քայլն արվում է մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրներն ու անհարամարությունները վերացնելու համար, թե իրականում այլ նպատակ է հետապնդում:

- Այդ առաջարկն իրատեսական չէ նաեւ զուտ տեխնիկական առումով. մաքսակետը Կարծախում է, ու իրենք ուզում են ձեւակերպումներն անել սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Ախալքալաքում, ռեալ չէ, ու ճիշտ չէ: Մաքսային ձեւակերպումները պիտի իրականացվեն հենց սահմանին, այնտեղ որտեղ տարիներ շարունակ իրականացվել են: Ախալքալաքի բարձրաստիճան պաշտոնյաները եւս կարծիք են հայտնել, նշել, որ դա իրատեսական չէ: Նաեւ իմ տեղեկություններով՝ Կարծախի մաքսակետը բնականոն կերպով աշխատում է եւ որեւէ խնդիր չի առաջացրել: Դա Թուրքիայի պատկերացումն է, տեսլականն է, որի հետեւում իհարկե՝ կարող են լինել թուրքական որոշակի նկրտումներ: Կարծում եմ՝ տեղափոխելով նաեւ որոշակի բարդություններ կարող են առաջանալ: Պետք է հասկանալ, որ հնարավոր է Թուրքիան հետին մտքեր ունի այդ առաջարկի հետ կապված:

- Նաեւ այս օրերին կարծիքներ են հնչել, որ մաքսակետի տեղափոխությունը հայ-թուրքական լարվածության կամ բախման ռիսկեր կարող է պարունակել:

- Բնականաբար: Պատկերացրեք, եթե ձեւակերպումները լինեն Ախալքալաք քաղաքում, դա պրակտիկորեն ենթադրում է թուրքական մշտական ներկայություն. այդ մարդիկ, իրենց մեքենաները պետք է գան, կանգնեն, սպասարկվեն: Հաճախ մաքսային ձեւակերպումները կարող են երկար տեւել, այդ մարդիկ պիտի գնան խանութ, սրճարան: Տեղի հայերը բնականաբար դրան նորմալ չեն կարող արձագանքել: Թուրքական ներկայությունն արդեն իսկ խնդիր է: Կարծում եմ՝ վրացական իշխանություններ էլ պիտի դա նորմալ չհամարեն, շատ լավ իմանալով այդ երկու ազգերի միջեւ տեղի ունեցածը: Ախալքալաքը հիմնականում հայաբնակ է, այդտեղ հայ թուրքական խնդիր եւս կարող է լինել: Վրացական իշխանությունները նաեւ դա հաշվի առնելով պետք է թույլ չտան այդ առաջարկի իրագործումը: Բնականաբար վրացական կողմը տրամաբանորեն պետք է մերժի այդ առաջարկը: Եվ որքանով ես եմ տեղյակ, այդ առաջարկն արդեն հերքվել է Վրաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից: Ծանոթացել եմ Վրաստանի ՊԵԿ-ի մամլո ծառայության պատասխանատուի հայտարարությանը, որը նշել է, որ  անգամ այդպիսի առաջարկություն չի հնչել: Իբր թարգմանչական սխալ է եղել: Բայց բազմաթիվ լրատվամիջոցներով դա ակտիվորեն տարածվել էր: Ամեն դեպքում ինչ էլ, որ լինի վրացական կողմի մեկնաբանությունը, կարծում եմ՝ հակադիր է թուրքական կողմի առաջարկին, ինչը՝ նորմալ է:

-Ամեն դեպքում, եթե այդ խոսակցությունները միս ու արյուն ստանան, ջավաքցիների դեմ լինելը կարո՞ղ է որոշիչ դեր խաղալ:

- Բնականաբար ինչ էլ որոշվի Վրաստանի ինքնիշխան որոշումն է լինելու, այդ երկիրն ինքն է որոշում կայացնում իր հարցերի եւ այլ երկրների հետ կապված գործողությունների վերաբերյալ: Բայց տվյալ դեպքում Վրաստանի իշխանությունները դիտարկում են, որ դա նուրբ հարց է, քանի որ կա հայ-թուրքական կնճիռ եւ Թուրքիայի առաջարկի իրագործման դեպքում ակնհայտորեն կապահովվի թուրքական ներկայություն, ինչը արդեն նշեցի խիստ անցանկալի է: Միեւնույն ժամանակ, կարծում եմ՝ Վրաստանը հաշվի առնելով իր հայ քաղաքացիների շահերը, կանխատեսելով հնարավոր կոնֆլիկտները՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով առողջ որոշում կկայացնի: Մենք ծանոթ ենք ջավախցիների տեսակետին, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակների կարծիքին. Թուրքիայի այդ առաջարկը բոլոր կողմերով անընդունելի է:

Տպել
3470 դիտում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է