Հայոց լեզվի միասնական քննության արդյունքները տարիների միջին ցուցանիշն է, որեւէ խնդիր չկա. Կարո Նասիբյան

Ընդունելության քննությունների երկրորդ փուլի արդյունքները վերջերս բուռն քննարկում առաջացրին սոցցանցերում եւ մամուլում: Բանն այն էր, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը, հրապարակելով մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները, նշել էր, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունից մասնակիցների 46,9 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: Բազում օգտատերեր, ոլորտի մասնագետներ սկսեցին խոսել այս առարկայի բարձիթողի վիճակի վերաբերյալ, քննադատություններ անել, անհանգստություն հայտնել՝ նշելով, որ մայրենի լեզվի նկատմամբ լուրջ մոտեցում եւ վերաբերմունք չկա:

ԿԳՄՍ նախարարությունը, սակայն, հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այդ տվյալները վերաբերում են քննությունների երկրորդ փուլին, որին մասնակցել է ընդամենը 98 դիմորդ: Հիմնական եւ երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը:

ԳԹԿ մամուլի խոսնակ Կարո Նասիբյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հանրությանն անհանգստացնող այս թեմային, նշեց, որ հայոց լեզվի միասնական քննության արդյունքները տարիների միջին ցուցանիշն է։ 

Որպես օրինակ նշենք, որ 2020 թ.-ին, երբ համաճարակային իրավիճակով պայմանավորված, քննություններն անց են կացվել միայն առաջին փուլով, այս առարկայի քննությանը մասնակցել է 1712 դիմորդ, 7․5-ից ցածր միավոր է ստացել նրանցից 445-ը կամ 26 տոկոսը: 2019 թ.-ին մասնակցել էր 5701 դիմորդ, որոնցից դրական միավորի շեմը չէր հաղթահարել 1161 դիմորդ կամ մասնակիցների 20.4 տոկոսը։ 

«Տարիներ շարունակ անգլերենից, ընդհանրապես՝ օտար լեզվից մեր դիմորդներն ավելի բարձր են ստանում, այս տարի բարձր ստացան նաեւ հայոց պատմությունից (այս առարկայից 20 միավոր է ստացել 135 դիմորդ-խմբ.): Այսինքն՝ հայոց պատմության եւ անգլերենի միջին միավորները գրեթե հավասարվեցին: Իսկ հայոց լեզվի գնահատականները տարիների միջինն էր, որեւէ խնդիր այստեղ չկա»,- ասաց Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ քննությունների երկրորդ փուլում ցածր է լինում բոլոր առարկաների գնահատականները:

«Տարիներ շարունակ փորձը ցույց է տալիս, որ երկրորդ փուլում քննություն հանձնողների կա՛մ կեսը, կա՛մ երկու երրորդը, նույնիսկ տարիներ են եղել, որ երեք քառորդը ստանում են անբավարար գնահատականներ»,- նշեց նա:

Ընդունելության քննությունների երկրորդ փուլում նման ցածր գնահատականների հանգամանքը Կարո Նասիբյանը բացատրեց հետեւյալ կերպ.

«Ես երկրորդ փուլի դիմորդներին բաժանել եմ երեք մասի. առաջինն այն դիմորդներն են, որոնք պատրաստված են, ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել ընդունելության քննությունների առաջին փուլին, երկրորդ մասն այն դիմորդներն են, որոնք եկել են միավոր «փախցնելու» համար, եւ երրորդ մասը նրանք են, որոնք այնքան որ դիմել են՝ տեսնելու համար՝ իրենց բախտը կբերի՞, թե ոչ: Հենց երկրորդ եւ երրորդ մասն է հիմնականում ստանում անբավարար գնահատական»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:

Նասիբյանը նշեց նաեւ, որ ընդունելության քննությունների երկրորդ փուլի ցածր միավորները պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ երկրորդ փուլը ամբողջությամբ կազմակերպում են ԳԹԿ փորձառու մասնագետները;

«Եթե ընդունելության առաջին փուլին մենք օգտագործում ենք 400-ից ավելի ԳԹԿ ներկայացուցիչներ եւ կազմակերպիչներ՝ դրսից, ապա երկրորդ փուլում այդ ամբողջը կազմակերպում է ԳԹԿ-ն, որի մասնագետները, բնականաբար, քննությունը կազմակերպում են անթերի: Դա էլ է լինում պատճառը, որ ավելի շատ օգտվողների ենք կարողանում հայտնաբերել եւ քննություններից հեռացնել»,- նշեց Կարո Նասիբյանը:

Տպել
2831 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին