11.058 դիմորդներից 1546-ը ստացել են անբավարար գնահատականներ, բուհերում կան մոտ 15.000 թափուր տեղեր. Կարո Նասիբյան

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված 11.058 դիմորդից առաջին հայտով ընդունվել է 8083 դիմորդ: Մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 է, որի մեջ մտնում են նաեւ նրանք, որոնք չեն հաղթահարել դրական շեմը՝ 1546 դիմորդ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենն ընդգծեց՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դիմորդները քննություն են հանձնել առավելագույնը երկու առարկաներից:

«Կտրվածների թիվը պետք է բաժանել երկու մասի. կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, եւ կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն, եւ այդ մեկ քննությունից էլ կրկին անբավարար են ստացել: Իսկ եթե դիմորդը երկու քննություններից որեւէ մեկից դրական գնահատական է ստացել, բնականաբար, նա կարող է մասնակցել լրացուցիչ՝ թափուր մնացած տեղերի մրցույթին»,- նշեց Կարո Նասիբյանը:

Նրա խոսքով՝ թեպետ այս ուստարվա համար բուհերին հատկացվել է 1824 անվճար և 21.820 վճարովի տեղ, այնուամենայնիվ, բուհերում թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական եւ ոչ պետական բուհերում մոտ 15 հազար թափուր տեղ կա:

ԳԹԿ փոխտնօրենը այստեղ եւս շեշտեց՝ թիվը մեծ է, քանի որ բացի պետական բուհերից, հաշվառված են նաեւ նաեւ ոչ պետական բուհերի թափուր մնացած թվերը:

Կարո Նասիբյանի խոսքով՝ այս տարի եւս մեծ մրցակցություն եղել է բժշկական համալսարանի «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա», ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտությունների եւ ՏՏ ոլորտի մի շարք մասնագիտությունների գծով:

«Առաջին տեղերում, ինչպես միշտ, ՏՏ ոլորտի մասնագիտություններն են, թեպետ բուհերը այդ մասնագիտությունները բաժանել են մի քանի հատվածների, այնուամենայնիվ, այդ ոլորտն այս տարի եւս պահանջված է: Պահանջված մասնագիտություն է նաեւ իրավագիտությունը, օրինակ՝ իրավագիտության դիմորդների մոտ կեսն ընդունվել է. 135 հոգի դուրս է մնացել, որոնցից 22-ը անբավարար է ստացել:

Եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես՝ «Ֆինանսներ եւ վարկ», «Կառավարում» մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում ընդունվել են նույնիսկ շատ ցածր միավորներով, կարելի է ասել՝ համարյա մրցակցություն չի եղել: Ըստ այդմ՝ տնտեսագիտական համալսարանում ունենք շատ թափուր տեղ: Ընդհանրապես այս մասնագիտությամբ շատ թափուր տեղեր ունենք»,- նշեց Կարո Նասիբյանը:

Խոսելով մարզերի համալսարանների թափուր մնացած տեղերի ցավոտ պատկերի մասին՝ ԳԹԿ փոխտնօրենը նշեց, որ մարզերում գտնվող բուհերի վիճակը այդքան էլ բարվոք չէ, օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է ընդամենը 52 դիմորդ, այսինքն՝ այս համալսարանում շատ մասնագիտություններ թափուր են:

Կարո Նասիբյանը, համեմատություն անցկացնելով նախորդ եւ այս տարիների միջեւ, նշեց, որ այս տարի եւս դիմորդների կողմից մեծ հետաքրքրության չեն արժանացել եւ քիչ դիմելիություն են ունեցել քիմիա առարկային վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաեւ ԵՊՀ «Կրոնագիտություն», «Աստվածաբանություն», «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն» մասնագիտությունները:

Մարիամ Գեւորգյան

Տպել
5584 դիտում

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)