Ստվարաթղթե մահճակալներ, թեստավորում ամեն օր. Ինչպես է Տոկիոն պատրաստվել 32-րդ օլիմպիական խաղերին (լուսանկարներ)

Ամբողջ աշխարհում սրտատրոփ սպասում են օլիմպիական նոր խաղերի մեկնարկին, որին մնացել են հաշված օրեր: Այս անգամ խաղերը կանցկացվեն Ճապոնիայում. մարզական համաշխարհային իրադարձությանը երկրում պատրաստվել են դեռ նախորդ տարվանից, սակայն այն 2020-ին չկայացավ՝ կորոնավիրուսի հավարակի պատճառով: Իսկ ինչ աշխատանքներ են տարվում վերջին շաբաթներին, ինչ հիմնական պահանջներ կան և ինչպիսին է լինելու Տոկիո-2020-ը՝ ստորև:

ՀԱՕԿ-ը գրում է, որ Տոկիոյի օլիմպիական ավանը, որտեղ և սպասվում է մարզական հնչեղ իրադարձությունը, կառուցվել է մեկ տարի առաջ, բայց մինչ այժմ դատարկ էր: Երբ խաղերն ավարտվեն, հատուկ օլիմպիական նպատակներով կառուցված գյուղը կդառնա սովորական բնակելի տարածք:

6000.jpg (469 KB)

Ճապոնական  ավանը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդներից, բացառությամբ COVID-19 համաճարակի հետ կապված խիստ պահանջների և կանոնների: 

Ստեղծված են հրաշալի պայմաններ. տարբերվող սննդի կետ, հանգստի գոտի, ֆիթնես կենտրոն և կլինիկա: 

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն  են դարձրել   բնապահպանական խնդիրներին: Օլիմպիական ավանում իրերի մեծ մասը պատրաստված է վերամշակված նյութերից և  կարող են կրկին վերամշակվել, ինչպիսիք են ստվարաթղթե մահճակալները և պլաստիկե  ներքնակները: 

7000.jpg (114 KB)

Մարզիկները կտեղափոխվեն Toyota- ի  ստեղծած էլեկտրոնային  ինքնավար  մեքենաներով: Տրանսպորտային այդ  միջոցները երթուղի դուրս կգան յուրաքանչյուր 20 րոպեն մեկ՝ գյուղ, մարզավայր և մրցավայր  սահմանված երթուղիներով: Սա նախատեսվում է այն բանի համար, որպեսզի  հնարավորիս նվազեն միմյանց հետ շփումները:

8000.jpg (141 KB)

Սկզբնապես ենթադրվում էր ճաշարանում  տեղավորել 4300 մարդ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ճաշարանի տարողությունը կրճատվեց՝  մինչև 3000 –ի: Օդափոխման համակարգը յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ ամբողջությամբ կմաքրի սրահի օդը: 

Ճաշացանկում կներառվեն ճապոնական ուտեստներ և այլ մթերք, որոնք համապատասխանում են սպորտային սննդի նորմերին: 

11000.jpg (182 KB)

Մարզիկները կկարողանան օգտվել ֆիթնես կենտրոնից, որտեղ տեղադրված են թափանցիկ միջնապատեր՝ դարձյալ շփումը սահմանափակելու նպատակով:

Օլիմպիականները ամեն օր  պետք է  թեստեր հանձնեն, ինչը նշանակում է, որ կազմակերպիչները ստիպված կլինեն օրական մշակել մինչև 80,000 թեստ: 

10000.jpg (137 KB)

Ի դեպ, միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է կարևոր  փաստաթուղթ՝ մշակված հատուկ այս խաղերի համար: Փաստաթղթում ուշադրության են արժանի 3հիմնական կետեր.

1. Ոչ մի մարզիկ կամ թիմ չպետք է որակազրկվի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Փոխարենը, կօգտագործվի «չմեկնարկած»  կամ  սպորտում ընդունված որևէ համարժեք տերմին:

2.  Մարզիկների և թիմերի արդյունքները կարձանագրվեն  `հաշվի առնելով մրցումների այն փուլը, որտեղ արդյունքը դրական է եղել:

3. Հնարավորության դեպքում հիվանդ մարզիկի կամ թիմի տեղը կտրվի այն մարզիկներին և  հավաքականներին, որոնք համապատասխանում են կանոնակարգում նշված  չափանիշներին:

Ամառային Օլիմպիական 32-րդ  ամառային օլիմպիական խաղերը բազմասպորտային ամենամեծ իրադարձություն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2021 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Տոկիո 2020, քանի որ այն կայանալու է Տոկիոյում,։ Խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8։

Տոկիոն հայտարարվել է օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին: Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2021 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիական խաղերը: Չնայած այն կայանալու է 2021 թվականին, XXXII Օլիմպիական խաղերը կպահպանեն Տոկիո 2020 անվանումը մարքեթինգային նկատառումներով:

Խաղերի մեկնարկին մնացել է 5 օր:

Տպել
3144 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է