Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին, բայց ոչ այնպես, ինչպես ուզում էին Բաքվում. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ»-ը ևս անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության՝ վերջին օրերի զարգացումներին և երկրների առաջնորդների հայտարարություններին: Մեջբերելով Ալիևի վերջին հայտարարությունը՝ Սևանի, Երևանի ու Սյունիքի՝ իբր ադրբեջանական լինելու մասին, լրատվամիջոցը հիշեցրել է նախօրեին Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը օրակարգում նախատեսված չէր, բայց, ըստ էության, անհրաժեշտ էր:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի Կառավարության նիստում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո հանդես եկավ իր առաջին ընդարձակ ելույթով:

«Նա փորձեց բառացիորեն նշել այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվել է երկիրը վերջին վեց ամիսների ընթացքում: Բացի այդ, պարոն Փաշինյանը հստակ ընդունեց Բաքվի մարտահրավերը՝ մտնելով «բառերի պատերազմի» մեջ:

Ըստ հոդվածի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքներին վերաբերող բոլոր հարցերին և վստահեցրեց ընտրողներին, որ ազգային շահերի դավաճանության մասին խոսք չի լինի:

Ըստ ամենայնի՝ նման ելույթի խթանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն էին, որը  Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզը կրկին անվանեց Ադրբեջանի պատմական տարածքներ և խոստացավ, որ վաղ թե ուշ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ: Նման հռետորաբանությունը նորություն չէ, բայց այն միշտ առաջանում է հենց այն ժամանակ, երբ կողմերը մտադիր են բառերով վիրավորել միմյանց:

«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ Ալիևը նաև պնդում է՝ Երևանն իբր հրաժարվում է խաղաղության պայմանագիր ստորագրելուց և դրանով վերջ է տալիս հակամարտությանը: «Ոչ պաշտոնական ուղիներով տեղեկություն ենք ստացել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Կարծում եմ՝ սա մեծ սխալ կլինի: Ե՛վ պատերազմի նախօրեին, և՛ դրա ընթացքում հայկական կողմը մեծ սխալներ թույլ տվեց և ռազմական հանցագործություններ է թույլ տվել»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հստակ հրահրելով ՀՀ վարչապետին պատասխանել:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես պատասխանեց, բայց հստակ ոչ այնպես, ինչպես ուզում էին Բաքվում:

«Նա կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսմանը, ինչը Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ քննադատել է աշխատանքի արդյունքների բացակայության համար:

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության մասին համաձայնագրին: Սակայն Հայաստանն արդեն մի քանի անգամ ողջունել է ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Հիշեցնեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը հիմնված է կողմերին հայտնի երեք սկզբունքների վրա. Ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Եթե ավելացնենք դրան Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ, հասկանալի է դառնում, թե ով է խանգարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «չնայած միջազգային ասպարեզում իր խաղաղ հայտարարություններին՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ տարածաշրջանում խաղաղությունը կանխելու համար»: Նա նաև մեջբերեց իր հակառակորդների մարտավարությունը. «Ցույց տալ, որ Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծմանն գործընթացներին, և այդ ֆոնի վրա կեղծ հիմքեր ստեղծելու համար կառուցել ագրեսիվ քաղաքականություն»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ այս խոսքերը հնչել են ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բաքուն հայտարարել է Շուշիի շրջանում փոքր զինատեսակներից ադրբեջանական զինուժի գնդակոծման մասին: Նրանք իբր կրակել են ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքից, որտեղ, այնուամենայնիվ, մնում են հայկական զինված ստորաբաժանումները: Ավելի ուշ՝ հինգշաբթի օրը, հաղորդվել է մեկ այլ գնդակոծության մասին Քելբաջարի շրջանում:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին ունեցած զոհերի մասին, հրավիրել է ՀԱՊԿ-ում գործընկերների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն այս փաստի վրա ու հավելել. «Ադրբեջանն է, որ դեմ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, քանի որ նա հստակ կեղծ քարտեզներ է բերել՝ փորձելով արդարացնել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք մասերում»:

Լրատվականը հավելում է՝ վերջին սրացումը Երասխ գյուղում էր, որտեղ խորհրդային տարիներին կար երկաթգիծ, որը կապում էր Հայաստանը Ադրբեջանի և հետագայում Ռուսաստանի հետ: Այժմ նրանք փորձում են ապաշրջափակել այս ճանապարհը, բայց հուլիսի 14-ին Երևանը հայտարարել է փոխհրաձգության հետևանքով զինծառայողի մահվան մասին:

«Ադրբեջանի ղեկավարությունը կործանարար գործողությունների և հայտարարությունների փոխարեն պետք է լսի միջնորդների կոչերը և հստակ դիրքորոշում արտահայտի համանախագահների հայտարարության վերաբերյալ: Միանշանակ է, որ մենք անդրդվելիորեն ձգտելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»,- ասել է ՀՀ ղեկավարը՝ հստակորեն խստացնելով իր հռետորաբանությունը:

Տպել
7144 դիտում

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած